Բեռլինի կինոփառատոնի բացումը նշանավորվել է կարմիր գորգի վրա բողոքի ակցիաներով
Գերմանիայում սկսվել է 74-րդ Բեռլինարեն։ Այս տարի կինոփառատոնի գլխավոր մրցանակի՝ «Ոսկե արջի» համար պայքարում է 20 ֆիլմ։
Եվրանյուզը գրում է, որ կարմիր գորգի վրա միանգամից երեք բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ընդդեմ ռասիզմի և ընդդեմ ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության։
Փետրվարի սկզբին հայտնի էր դարձել, որ կազմակերպիչները բացման արարողությանը հրավիրել են ծայրահեղ աջ քաղաքական գործիչների։ Բողոքի ակցիաներ էին սկսվել, հրավերները չեղարկվել էին, բայց այդ մասին չէր մոռացվել։
Քննադատներն ասում են, որ Բեռլինի այս տարվա կինոփառատոնը դարձել է ամենաքաղաքականը վերջին տասնամյակների ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին