
«Փաստ». Կարմիր Խաչում փորձ է արվում իրականացնել «իշխանափոխություն»
«Փաստ» թերթը գրում է.
«Վերջին օրերին ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում «Հայկական կարմիր խաչի» շուրջ։ Մասնավորապես, ՀԿԽԸ գլխավոր քարտուղար / գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանի կողմից փորձ է արվում իրականացնել «իշխանափոխություն»։
Այս մասին նախօրեին հայտարարությամբ է հանդես եկել «Հայկական Կարմիր Խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահությունը՝ մասնավորաբար նշելով, որ նախագահության փետրվարի 8-ի «պատճառաբանված որոշմամբ մերժել էր անհայտ նախաձեռնող խմբի կողմից ներկայացված դիմումը՝ արտահերթ համագումար հրավիրելու վերաբերյալ»: Այնուհանդերձ, ինչպես նշված է հայտարարության մեջ, փետրվարի 15-ին «առանց նախագահության համապատասխան որոշման, կանոնադրությամբ ամրագրված նորմերի կոպիտ խախտումներով, ավելին՝ քրեորեն հետապնդելի արարքների թույլտրմամբ, որոշ ինքնակոչների կողմից իրականացվում է հավաք՝ ՀԿԽԸ ՀԿ արտահերթ համագումարի անվան ներքո»: Հենց այս «համագումարում» էլ գործող նախագահ Մխիթար Մնացականյանի փոխարեն նախագահ է «ընտրվել» Աննա Եղիազարյանը:
«Փաստ» թերթին հայտնի դարձավ, որ այս ամբողջ գործընթացը Մնացականյանի դեմ կազմակերպվել է այն ժամանակ, երբ վերջինս ծայրահեղ ծանր վիճակում գտնվել է հիվանդանոցում և ֆիզիկապես հնարավորություն չի էլ ունեցել տեղյակ լինել իր դեմ կազմակերպվող դավադրություններից։ Փաստորեն, ստացվում է, որ մարդկանց առողջության համար «պայքարող» որոշ անձինք մարդու առողջական վիճակից օգտվում են հանուն պաշտոնի և դիրքի։
Հավելենք, որ ՀԿԽԸ նախագահությունը նշյալ հայտարարությամբ նաև դիմում է իրավապահ մարմիններին՝ անհապաղ ձեռնարկել քրեական վարույթ և պատժել իրավախախտներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին