Շոլց. ՆԱՏՕ-ի երկրները մտադիր չեն իրենց զինված ուժերը ուղարկել Ուկրաինայի տարածք
Ուկրաինան չի կարողանա դառնալ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ) անդամ, քանի դեռ հակամարտությունը շարունակվում է։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն։
«Քանի դեռ Ուկրաինան ներգրավված է ռազմական գործողությունների մեջ, այն չի կարող ընդունվել ՆԱՏՕ-ի կազմում»,- ասել է Ռյուտեն։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, ասել է, որ կազմակերպությունում կարծում են, որ ներկայումս դաշինքի անդամ երկրների համար իրական ռազմական սպառնալիք չկա։
Մինչ այս Յենս Ստոլտենբերգն ասել էր, որ դաշինքն ավելի ուժեղ է, քան Ռուսաստանը, սակայն որոշակի խնդիրներ է ապրում։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները չեն ցանկանում ներքաշվել Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտության մեջ, ուստի մտադիր չեն իրենց զինված ուժերը ուղարկել Ուկրաինայի տարածք։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան