Սանկտ Պետերբուրգում հայը պահանջում է վերադարձնել ՌԴ քաղաքացիությունը
Սանկտ Պետերբուրգում բնակվող հայազգի Արսեն Կիրակոսյանը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով վերադարձնելու ՌԴ քաղաքացիությունը։ Նրան քաղաքացիությունից զրկել են ՆԳՆ որոշմամբ դատվածության պատճառով։ ։ Այս մասին Telegram ալիքով հայտնել է քաղաքային դատարանների միասնական մամուլի ծառայությունը։
Պատասխանող կողմը ՌԴ ՆԳՆ քաղաքի Կիրովսկի շրջանի վարչությունն է։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, 2020 թվականին Սմոլնինսկի դատարանը կայացրել է դատավճիռ՝ Կիրակոսյանին մեղավոր ճանաչելով ՔՕ 228-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտելով նրան չորս տարվա ազատազրկման:
2023 թվականի դեկտեմբերին ՆԳՆ տարածքային վարչությունը որոշել է նրան զրկել Ռուսաստանի քաղաքացիությունից՝ նոր օրենսդրության համաձայն։
Ինչպես նշում է «Գազետա.ռու»-ն, գործն առանձնանում է նրանով, որ կարող է դառնալ նախադեպային ու ազդել նմանատիպ իրավիճակներում ապագա որոշումների վրա։