Սուրենյանց. Չեմ հասկանում հայաստանյան որոշակի շրջանակների վշտաբեկ «էքստազը»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով Ալեքսեյ Նալավնիի մահվանը հետևած հայաստանյան արձագանքները, գրում է.
«Դուք նույնիսկ Նիկոլին եք գերազանցել ձեր ամբարտավանության մեջ...
Նավալնին մահացել է:
Ցանկացած մարդկային կորուստ ցավալի է: Բայց չեմ հասկանում հայաստանյան որոշակի շրջանակների վշտաբեկ «էքստազը» ու «բռնապետական» Ռուսաստանին ու Պուտինին «պատերազմ» հայտարարելու մոլուցքը:
Էս պսևդոարևմտամետ «հումանիստները» լռում կամ նույնիսկ ծափահարում էին, երբ իշխանությունն անազատության մեջ խոշտանգեց ու մահվան հասցրեց ռեժիսոր Արմեն Գրիգորյանին:
Փաստորեն, սրանց սիրտը ռուսական ժողովրդավարության համար ավելի է ցավում, քան հայկական դեմոկրատիայի համար:
Սրանց համար Ռուսաստանում կատարվող ամեն ինչը քաղաքական հետապնդում կամ բռնապետություն է, արևմտյան ցանկացած բան «հումանիզմ», եթե նույնիսկ Արևմուտքի հովանավորությամբ Իսրայելը բացահայտ ցեղասպանություն է իրականացնում Գազայում:
Դուք սովորական «եվրոռաբիս գռդոնչիներ» եք, պարոնայք ու տիկնայք, որ պատրաստ եք անգամ Հայաստանի պետականությունը զոհել՝ ռուսական կայսրության դեմ սուր ճոճելով, մարդու դիակի վրա քաղաքական դիվիդենտ շահել:
Դուք նույնիսկ Նիկոլին եք գերազանցել ձեր ամբարտավանության մեջ...»։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում ՌԴ դեսպանատան դիմաց ակցիա է՝ ի հիշատակ այսօր ՌԴ ՔԿՀ-ում մահացած Ալեքսեյ Նավալնիի
- Զելենսկին Նավալնիի մահվան մեջ մեղադրել է Պուտինին
- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ՌԴ-ն պետք է պարզի Նավալնիի մահվան բոլոր փաստերը
- Նավալնիի մահվան համար ԵՄ-ն մեղադրում է Ռուսաստանի «ռեժիմին». Շառլ Միշել
- ԴՔԾ. Բանտում մահացել է Ալեքսեյ Նավալնին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան