Դոնի Ռոստովում կայացել է լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի անվան թանգարանի հիմնարկեքի արարողությունը
Դոնի Ռոստովում տեղի է ունեցել Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի անվան թանգարանի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը հենց լեգենդար հետախույզի 100-այակի օրը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, արարողությանը մասնակցել են Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը, Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը։
«Այսօր մենք ներկա ենք մի հրաշալի միջոցառման։ Մենք երբեք չենք մոռացել Ռոստովի մարզի պատվավոր քաղաքացի Գևորգ Վարդանյանի անունը, նրա ներդրումը Մեծ Հաղթանակում»,- արարողության ժամանակ ասել է նահանգապետը։
Նա հավելել է, որ Վարդանյանի պատվին թանգարանային համալիրը լինելու է իսկական հայրենասիրական կենտրոն և թույլ կտա ծանոթանալ հետախույզի մասին նյութերին։
«Նա զարմանալի մարդ է եղել։ Ընդամենը 19 տարեկանում նա ազդեց աշխարհի վրա: Սա ընկալումից դուրս է»,- նշել է Գոլուբևը։
Վ.Հարությունյանի խոսքով, թանգարանի բացումը շատ կարևոր է ապագա սերունդների և հայրենասիրական դաստիարակության համար։
Գ. Վարդանյանը ծնվել է 1924 թ. փետրվարի 17 -ին Դոնի Ռոստովում: 1940 թ-ից ղեկավարել է հատուկ խումբը, որն զբաղվում էր Թեհրանում և այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների և գերմանացի հետատխույզների բացահայտմամբ։
Նրա կենսագրական պատմության մեջ հատկապես նշվում է 1943 թվականը, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին 19-ամյա հետախույզը պետք է ապահովեր Հիտլերի կոալիցիայի երկրների առաջնորդների՝ Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի անվտանգությունը: Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել է կանխել այդ եռյակի դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը։
Ավելի քան երեք տասնամյակ անց այս պատմությունը հիմք է դարձել «Թեհրան-43» ֆիլմի համար։
Գևորգ Վարդանյանն արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման, պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Մեծ Հայրենականի 2-րդ աստիճանի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով։ Մահացել է 2012թ-ի հունվարի 10-ին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան