Հարավային Կովկասում զարգացող իրադարձությունները մտահոգություններ են առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Իրանում. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Իրանի Իսլամական Հանրապետության Կովկասի ուսումնասիրության ինստիտուտում, փակ ձևաչափով հանդիպումներ, մտքերի փոխանակումներ ենք ունեցել Հարավային Կովկասի հարցերով զբաղվող փորձագետների հետ:
Քննարկման առանցքում Հարավային Կովկասում զարգացող նոր իրադարձություններն են, որոնք հատկապես տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից մեծ մտահոգություններ է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Իրանում:
Իրանի հետ քննարկումների և առավել խորը համագործակցության մեծ դաշտ կա, որը բխում է երկու երկրների առաջնային շահերից (թե ինչ է սրա մասին մտածում ՀՀ իշխանությունը լրիվ այլ թեմա է)»;
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան