Արթուր Դավթյանը Եգիպտոսում նվաճեց հենացատկի ոսկե մեդալը
Արթուր Դավթյանը նվաճեց հենացատկի ոսկե մեդալը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար:
Եզրափակիչում Արթուր Դավթյանն առաջին տեղը գրավեց 14,933 միավորով։ Որակավորման փուլում Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոնը վաստակել է 15.000 միավոր՝ դարձյալ զբաղեցնելով առաջին տեղը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Դավթյանը կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող է
- Արթուր Դավթյանը Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան