2020 թվականի ճիշտ այս օրերին կրկին Մյունխենում Փաշինյանն էլի Ալիևի հետ էր հանդիպում. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ մանուկյանը գրում է.
«Մյունխենյան հարթակում Փաշինյան-Ալիև հանդիպումը շատ էլ չի քննարկվում, ավելի ճիշտ վախով է արձանագրվում Հայաստանում։ Հողատուն ամեն տեղ է տրվող։ Վախ կա, թե ինչ է պայմանավորվել։ Միշտ է եղել այդպես։ Գործով, խոսքով, վարքով։ Կարծես չհիշեցին 2020 թվականի ճիշտ այս օրերին կրկին Մյունխենում Փաշինյանն էլի Ալիևի հետ էր հանդիպում։ Այն ժամանակ վախենում էր ասել՝ ընտանեկան ուղևորություն է անում, թե՝ ոչ։
Բայց ձևացնում էր սպիտակ ձիու վրա նստած հեղափոխական է ու հեղափորխություն էր անում Արցախյան բանակցային գործընթացում։ Այդժամ էլ վախն արդեն կար, որ հանձնողի, միայն սեփական ռեյտինգ ապահովողի հետ գործ ունենք։ Սիրտս է կանգնում, ճիշտ այդ օրերին Երկիր Մեդիայի եթերում իմ հեղինակային «Անկեղծ ասած» հեռուստաշարքում Մյունխենում Փաշինյան-Ալիև բանավեճին եմ անդրադարձել։ Երնեկ 2019-ին ասածներս, վախերս իրականություն չդառնային։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը հանդիպել է ԵԽ անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահի հետ
- Փաշինյանը մասնակցել է «Գորշ գոտիները եվրոպական մայրցամաքում» խորագրով կլոր-սեղան քննարկմանը
- Սեֆիլյան. Փաշինյան Նիկո՛լ, քո հետևից հինգ հոգով չենք գալու
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին