Իրանը Մերձավոր Արևելքի շարժումներին կոչ է անում չհրահրել ԱՄՆ-ին
Իրանը, խուսափելով ԱՄՆ-ի հետ ուղղակի առճակատում հրահրելուց, մասնավոր կերպով կոչ է անում «Հըզբոլլահին» և Մերձավոր Արևելքի այլ զինված շարժումներին զսպվածություն ցուցաբերել տարածաշրջանում ամերիկյան ուժերի նկատմամբ։ Այդ մասին գրում է Washington Post-ը՝ հղում անելով տարածաշրջանում իր աղբյուրներին։
Երբ ԱՄՆ-ի ուժերը այս ամիս Եմենում, Սիրիայում և Իրաքում հարվածներ հասցրին Իրանի կողմից աջակցվող խմբավորումներին, Թեհրանը հրապարակայնորեն զգուշացրեց, որ իր բանակը պատրաստ է պատասխանել ցանկացած սպառնալիքի»,-կիրակի օրը հայտնել է պարբերականը։
Ըստ թերթի, օրեր անց այն բանից հետո, երբ իրաքյան շիական «Քաթայբ Հեզբոլլահ» խմբավորումը ստանձնեց երեք ամերիկացի պահեստայինների սպանության պատասխանատվությունը, իրանցի զինվորական հրամանատարը հունվարին մեկնեց Բաղդադ և շարժման առաջնորդներից պահանջեց հայտարարություն տարածել ամերիկյան օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու մասին: Իրաքցի պաշտոնյան թերթին ասել է, որ առաջնորդները համաձայնել են դրան:
Լիբանանյան «Հեզբոլլահ» շիական շարժման աղբյուրը թերթին հայտնել է, որ փետրվարին Լիբանանում կայացած հանդիպման ժամանակ իրանցի պաշտոնյաները շարժման անդամներին ասել են, որ իրենք շահագրգռված չեն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Լիբանանում կամ որևէ այլ վայրում ավելի լայն պատերազմ սկսելու առիթ տալու հարցում:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելն է կանգնած Իրանի գազատարի պայթյունների հետևում. NYT
- Վահան Կոստանյանը հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալների հետ
- Բախվում են մի կողմից Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Հնդկաստանի, իսկ մյուսից՝ Բաքվի շահերը. Վարդան Ոսկանյան