Ինչպես հասկանում ենք՝ ծածկադմփոց անել չի լինում. Հարություն Մնացականյանը՝ խոզերի զանգվածային անկման մասին
Փետրվարի 16-ին Կոտայքի մարզից ֆերմեր Արարատ Դանիելյանն ահազանգել էր որ, մարզում աֆրիկյան ժանտախտ է տարածվել, իր և հարևան մի քանի ֆերմաներում խոզերն համատարած սատկում են։
Ֆերմերն հայտնում էր, որ վարկերով է ստեղծել խոզաբուծարանը և հիմա մեծ վնասներ է կրում, իսկ պետությունը չի ցանկանում օգնել իրեն և օրենքով սահմանված 75 % փոխհատուցուն տրամադրել։ Փոխհատուցման համար պետք է հաստատվի, որ անկումը եղել է աֆրիկյան ժանտախտից։
Panorama.am-ը դիմեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, որտեղից Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին պետ Անուշ Հարությունյանը տեղեկացրեց, որ կառուցը որպես ահազանգ ընթացք է տվել Ֆերմերի հայտարարությամբ տեղեկատվությանը։
Ավելի ուշ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնեցին, որ տեսչության աշխատակիցները նմուշառում կանեն, կտանեն լաբորատոր փորձաքննության, որի արդյունքների մասին կհաղորդեն ավելի ուշ։
Panorama.am-ը խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար դիմեց Ֆերմեր, գործարար Հարություն Մնացականյանին։
«Այս խնդիրը մեկ տարուց ավել է ինչ կա, ես անընդհատ փորձել եմ դրա մասին բարձրաձայնել։ Երևի տեսած կլինեք, որ ֆեյսբուքյան գրառումներիս մեջ ասել եմ հիվանդությունների մասին, որ ՍԱՏՄ-ն պետք է լուրջ զբաղվի։ Ինչպես հասկանում ենք՝ ծածկադմփոց անել չի լինում այս խնդիրը։ Մեկ տարուց ավել է, տարբեր ֆերմաներում խոզերի անկումներ են տեղի ունենում։ Ես չեմ կարող ասել, թե այն աֆրիկյան ժանտախտ է, թե ոչ, այն պետք է ՍԱՏՄ-ն պարզի, բայց տեսնում ենք, որ փաստացի անկում կա, այն մեկ տարուց ավել է և դրա համար խոզի մսի գներն էապես իջել են»,-հայտնեց Մնացականյանը։
Հարություն Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում դեռ 2023 թվականի հունիսի 27-ին գրել էր. «Կան կենդանիների և բույսերի հիվանդություններ, որոնց մասին բարձրաձայնելու հարցում կաշկանդված ենք: Պատճառը մեկն է՝ Պետությանը չվնասելը: Հիվանդության հետ կապված աղմուկը կարող է խոչընդոտ ստեղծել արտահանման համար: Ու մեր պետականամետ այս դիրքորոշումից «օգտվում» են պետական կառույցները՝ իրական գործ անելու փոխարեն միայն թաքցնելով հիվանդությունը: Թաքցնում եք՝ խնդիր չէ, բայց ձեզ մեկ շաբաթ ժամանակ եմ տալիս, եթե իրական քայլեր չձեռնարկեք, չկանխեք կենդանիների տեղաշարժը, չկազմակերպեք ախտահանության աշխատնքներ, իմ պետականամետության վրա հույս չդնեք:
Մենք ստիպված ենք լինելու չլռել, այսքան բան»։