Բախվել են «Tesla»-ն ու «Ford» մակնիշի շտապօգնության ավտոմեքենաները, բուժքույրերն ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց
Փետրվարի 17-ին ժամը 23։50-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են «Tesla» և «Ford» մակմիշի շտապօգնության ավտոմեքենաները։ Վթարի մասին հայտնել է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 13-րդ հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարներն ու ՓԾ հատուկ նշանակության փրկարարական ջոկատի փրկարարները։ Հրշեջ փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Վիրավորները շտապօգնության բուժքույրերն են ու վարորդը, շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է «ԲԵՍՏ ԼԱՅՖ» բժշկական կենտրոնի հաշվեկշռում։
Հարակից հրապարակումներ`
- Վթարային ջրանջատում Սևան քաղաքում փետրվարի 9/10-ին
- Վթարի հետևանքով մահացել է նախկին պատգամավորը
- Բյուրական-Աշտարակ ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով տեղի ունեցած վթարից մեկ մարդ է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին