
Ալիևի համար Փաշինյանի հետ հանդիպումն օգտակար է եղել
«Հարավային Կովկասում փաստացի խաղաղություն է»,-փետրվարի 18-ին Մյունխենում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, Մյունխենի անվտանգության կոնֆերանսի հիմնադրամի խորհրդի փոխնախագահ Հելգա-Մարիա Շմիդի հեր հանդիպմանն ասել է Իլհամ Ալիևը։ Հանդիպման մասին հայտնում են ադրբեջանական կայքերը։
Նրա խոսքով՝ Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ օգտակար է եղել և անցել է կառուցողական մթնոլորտում։
Ալիևը նաև ասել է, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանների դելիմիտացիայի և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացման վերաբերյալ: Նա իրական է համարել խաղաղության ձեռքբերումն ու խաղաղության համաձայնագրի ստորագրումը։
Հարակից հրապարակումներ`
- 2020 թվականի ճիշտ այս օրերին կրկին Մյունխենում Փաշինյանն էլի Ալիևի հետ էր հանդիպում. Գեղամ Մանուկյան
- Մյունխենում մեկնարկել է Փաշինյան-Շոլց-Ալիև հանդիպումը
- Բացատրեք՝ ո՞ւր են փողերը, որ ոմն Նիկոլ Փաշինյան Արցախի վրա մատ թափ չտա. Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյան