Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են.
«Փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր։ Գոհունակությամբ ընդգծվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև համատեղ ջանքերով տարբեր ոլորտներում համագործակցությունն ավելի խորացնելու պատրաստակամությունը։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին»։
Հարակից հրապարակումներ`
- Միրզոյանն ու Բայրամովը հնարավոր է հանդիպեն
- Մյունխենում Միրզոյանն ու Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան