Բլոգեր Ռոման Բաղդասարյանի խոսքով՝ իրեն փորձել են սպանել Երևանում և Շարմ Էլ Շեյխում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հովսեփ Էմին փողոցի 83 հասցեում քաղաքացին եղել է ավտոմեքենայում նստած, երբ անհայտ անձը բացել է ավտոմեքենայի դուռը, մի քանի հարված հասցրել, ապա դանակով փորձել հարվածել նրան։
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ հերթապահ մասի պետ Մարգարյանի գլխավորությամբ։ Տեղում ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Թավրիզյան փողոցում ժամանակավորապես բնակվող 45-ամյա Ռոման Բաղդասարյանն է։Նա հայտնել է ոստիկաններին, որ ինքը գտնել է իր ծանոթ Գևորգ Ա․-ին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայում, երբ Հովսեփ Էմին փողոցի 80 հասցեի մոտ երթևեկելու ժամանակ իրեն անծանոթ անձը բացել է ավտոմեքենայի դուռը, բռունցքով հարվածել իր դեմքին, ապա հայտնել է, որ ինքը հետապնդվում է ու դիմել է փախուստի։ Ոստիկաններին Ռ․ Բաղդասարյանը հայտնել է նաև, որ նման արարք տեղի է ունեցել նաև Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքի «Սիեռա» հյուրանոցում, որի վերաբերյալ դիմել է նշված քաղաքի ոստիկանություն:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ Ռ․ Բաղդասարյանին հարվածող անձը եղել է Opel մակնիշի ավտոմեքենայով, ում հետ եղել է ևս 2 հոգի։
Այնուհետև շարունակելով ձեռնարկված օպերատիվ, հետախուզական միջոցառումները ոստիկանները պարզել են, որ Opel-ը շահագործում է Արագածոտնի մարզի բնակիչ 35-այա Համլետ Ս․-ն, ով փետրվարի 14-ին նախնական համաձայնության գալով դեռևս չպարզված 2 անհայտ անձանց հետ փետրվարի 16-ին, ժամը 08։10-ին Opel-ով գալիս են Թավրիզյան փողոց, որտեղ դարանակալում են Ռ․ Բաղդասարյանին, ապա շարունակում հետապնդել նրան ու երբ Ռ․ Բաղդասարյանը Գևորգ Ա․-ի Mercedes-ով հասել են Հովսեփ Էմինի փողոցի 83 հասցեի մոտ, Opel-ի մեջ գտնվող անհայտ անձանցից մեկը դուրս է եկել ավտոմեքենայից, մոտեցել Mercedes-ին, բացել դուռը և հարվածել Ռ․ Բաղդասարյանին, նրա հասցեին հնչեցրել սպառնալիքներ, ապա դիմել փախուստի։
Ոստիկանները Աշտարակ քաղաքում հայտնաբերել են Համլետ Ս․-ին և ֆիզիկական ու հոգեկան ներգործություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել և տեղափոխվել է բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 2 անհայտ անձանց ինքնությունները պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։