Բորել. Ուկրաինայում իրավիճակը կլուծվի երեք ամսից
Ուկրաինայում իրավիճակը կկարգավորվի երեք ամսվա ընթացքում, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը Մյունխենում անվտանգության համաժողովի ժամանակ։
«Չեմ կարծում, որ քաղաքական ամենաբարձր մակարդակի, միջանկյալ մակարդակի և հասարակական կարծիքի մարդիկ հասկանում են, որ մենք գտնվում ենք մի իրավիճակում, որը պահանջում է բոլորովին այլ մոտեցում։ Այնպես չէ, որ պարզապես «եկեք տեսնենք հաջորդ ամիս ինչ կլինի Արտգործնախարարների խորհրդում»: Երեք ամսից արդեն կորոշվի իրավիճակը մարտի դաշտում»,-ասաց նա։
Բորելը նաև կոչ է արել ավելի ճկուն և վճռական մոտենալ ուկրաինական հակամարտությանը։
Հարակից հրապարակումներ`
- Բաքուն մեղադրանքներ է հնչեցնում Բորելի և ԵՄ դիտորդական առաքելության հասցեին
- Ադրբեջանի արձագանքը համաչափ չէ․ Ժոզեպ Բորելը՝ ադրբեջանական ագրեսիայի մասին
- Բաքուն Բորելին մեղադրել է Ադրբեջանի դեմ ռազմամոլ և ագրեսիվ քաղաքականություն հրահրելու մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին