Խարբերդում հայտնի «խաչի կալցևոյում» ավտովթարի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր
Փետրվարի 18-ին, ժամը 18։50-ի սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզի Այնթապ գյուղի վարչական տարածքում։ Ժողովրդին հայտնի Նուբարաշեն-Մասիս շրջանաձև խաչմերուկում՝ խաչի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են «Skoda» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները։ Լուրը հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները տեղում արձանագրել են այդ 2 քաղաքացու մահը, իսկ վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Հարակից հրապարակումներ`
- Վթարի հետևանքով մահացել է նախկին պատգամավորը
- Շնորհակալագիր մասնագիտական սխրանքի համար վթարի ենթարկված ռեանիմոբիլի բժշկին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան