«Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը բացատրություն է պահանջել ՀՀ-ում ԱՄՆ-ի և Անգլիայի դեսպաններից
«Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը» լուսանկարներ է հրապարակել, որոնցից երևում է թե ինչպես են ԱՄՆ և ՄԵԾ Բրիտանիայի դեսպանները Չարենցի արձանի դիմաց տեղադրում նաև ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի լուսանկարները․
««Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը» խիստ վիրավորական է համարում Հայաստանում հավատարմագրված երկու դեսպանների կողմից հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի հիշատակը հավերժացնող կոթողի մոտ ռուսական ինչ-որ հասարակական-քաղաքական գործչի հիշատակին ծաղիկներ կամ լուսանկարներ տեղադրելը։
Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ ներկայացուցիչների նման քայլը փորձ է ներքաշել հայ ժողովրդին իրենց աշխարհաքաղաքական գործընթացների մեջ, ստորացնում հայ մտավորականների դերը, նվաստացնում նրանց մշակութային արժեքը։
Երկու դեսպանատներից պահանջում ենք բացատրություն այդ քայլի համար»,-ասվում է «Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպության» տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի դեսպանները ծաղիկներ են խոնարհել Չարենցի հուշարձանին՝ ի հիշատակ Ալեքսեյ Նավալնիի
- Երևանում ՌԴ դեսպանատան դիմաց ակցիա է՝ ի հիշատակ այսօր ՌԴ ՔԿՀ-ում մահացած Ալեքսեյ Նավալնիի
- Զելենսկին Նավալնիի մահվան մեջ մեղադրել է Պուտինին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան