«Մուրացան» հիվանդանոց է տեղափոխվել 6 երեխա` թունավորում ախտորոշմամբ
Շտապ օգնության մեքենայով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել է 6 երեխա՝ 3 ընտանիքից (միևնույն օջախից), նախնական ախտորոշումը՝ թունավորում։
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ, ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հայտնել է, որ երեխաներից 5-ի վիճակը գնահատվել է միջին ծանրության, մեկինը՝ ծանր։
Քիչ ավելի ուշ նա նաև տեղեկացրել է, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված 6 երեխաների մոտ հաստատվել է շմոլ գազով թունավորում արյան լաբորատոր քննությամբ:
Երեխաները ներկա պահին ստանում են համապատասխան բուժօգնությունը՝ վիճակները գնահատվում է բավարար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան