Եթե ձեռք բերված պայմանավորվածությունները պահվեն, ապա այն կնպաստի սահմանային լարվածության նվազեցմանը. Նիկոլ Փաշինյան
«Եթե այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել, պահվեն, ապա այն կնպաստի սահմանային լարվածության նվազեցմանը։ Կրկնում եմ՝ եթե այդ պայմանավորվածությունները պահվեն։ Մենք մեր կողմից հաստատակամ ենք այդ պայմանավորվածությունները պահելու»,-Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպման մանրամասները։
Նա հայտնեց, որ առաջիկայում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը պետք է վերաբերի խաղաղության պայմանագրի տեքստի հետագա քննարկմանը և համաձայնեցմանը։
«Խաղաղության պայմանագրի մի շարք հոդվածներ համաձայնեցված են, բայց մի շարք հոդվածներ էլ, որոնք ունեն սկզբունքային նշանակություն, դեռևս համաձայնեցված չեն և պայմանավորվել ենք այս աշխատանքներն իրականացնել»,- հայտարարեց Փաշինյանը։
Փաշինյանը նաև անդրադարձավ Մյունխենի անվտանգության համաժողվի շրջանակում տեղի ունեցած հանդիպումների, քննարկումների արդյունքներին։
Նա պատասխանեց ներկաների մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, դրանց հաղթահարմանն ուղղված քայլերին և այլ թեմաների:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան