Երևանի «Վան» թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել է ՌԴ և Թուրքիայի երկքաղաքացիություն ունեցող անձի կախված մարմինը
Փետրվարի 16-ին ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Դավիթաշենի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Սամվել Ա.-ից, որ Միկոյան փողոցի 78/6 հասցեում տղմարդու դի կա։ Լուրը հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկանները պարզել են, որ նա Թուրքիայի և ՌԴ քաղաքացի 32-ամյա Ֆարիդ Ֆատտախովն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, նշված շենքի 2-րդ հարկի միջանցքում առաստաղից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։Փրկարարները կտրել են պարանը և նրան իջեցրել, իսկ ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը։ Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը, որտեղ դեպքի փաստով քրեական վարույթ է հարուցվել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին