ԱԱԾ-ն քրեական վարույթ է նախաձեռնվել «Վրացական 30 %-ին դեմ եմ» խմբում գրառում արած 2 քաղաքացու նկատմամբ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ Քր․ օր․-ի 328 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ «Վրացական 30 %-ին դեմ եմ» խմբում հանդես եկած 2 քաղաքացու նկատմամբ։
Այդ քաղաքացիներն են Աշոտ Գ․-ն և Սամվել Ս․-ն։ Վերջիններս հանդիսանալով վրացական համարանիշներով ավտոմեքենայի վարորդ և դժգով լինելով կառավարության կողմից վրացական համարանիշների մաքսազերծման վերաբերյալ իրավակարգավորումներից, հունվարին տեղեկատվական ու հաղորդակցման տեխնոլոգիաներն օգտագործելով «Տելեգրամ» սոցիալական ցանցում առկա հրապարակային «Վրացական 30 %-ին դեմ եմ» խմբում հանդես է եկել խմբի հասարակական անվտանգությանը վտանգող հրկիզումներով արտահայտված գործողություններ, զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչով: Նման կոչ անելու մեջ կասկածվում է Սամվել Ս․-ն, իսկ Աշոտ Գ․-ն կասկածվում է գույք ոչնչացնելով կամ վնասելու զուգորդված, հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ կատարելու կոչով: Երկու դեպքի փաստով նախաձեռված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Հարակից հրապարակումներ`
- Վրացական պետհամարանիշներով ավտոմեքենայի վարորդներին մեղադրանքներ են ներկայացվել
- Արդեն վարկ է ստացել վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների 60 վարորդ