Այվազովսկու կտավը վաճառվել է 92 միլիոն ռուբլով
Հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 1878 թվականի «Լուսնային գիշեր» կտավը Մոսկվայի աճուրդի տանը կայացած աճուրդում վաճառվել է 92 միլիոն ռուբլով։ Այս մասին Ռիա նովոստիին հայտնել են Աճուրդի հոլդինգի մամուլի ծառայությունը։
«Արվեստ գիտակների շրջանում ամենամեծ ոգևորությունը, ինչպես և սպասվում էր, առաջացրել է հավաքածուի մարգարիտը և աճուրդի գլխավոր թոփ լոտը՝ ծովային պատկերը՝ Այվազովսկու «Լուսնային գիշեր»-ը, որը գնվել է 92 միլիոն ռուբլով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Այվազովսկու «Լուսնյակ գիշեր» կտավը փետրվարի 18-ին աճուրդի կհանվի 100 միլիոն ռուբլով։
Ծովանկարիչը «Լուսնային գիշեր»-ը ստեղծել է Օսմանյան կայսրության այն ժամանակվա մայրաքաղաք Կոստանդնուպոլիս կատարած ճանապարհորդության տպավորությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Աճուրդի տունը հերքել է, որ Այվազովսկու «Լուսնային գիշեր» գլուխգործոցը գողացված է
- Այվազովսկու կտավն աճուրդի կհանվի 100 մլն ռուբլով
- Աճուրդում կվաճառվի Այվազովսկու կտավներից մեկը