Հիմա պնդում եմ՝ Ձեզ մոտ ոչինչ չի ստացվում. Գերմանաբնակ հայը՝ Փաշինյանին
«Ոչ լեգիտիմ իշխանություն, երկրորդ հանրապետության կորստից հետո հետո ոչ լեգիտիմ վարչապետ»,-Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրել է գերմանաբնակ հայերից մեկը։
Նա թվարկել է Փաշինյանի ղեկավարման օրոք՝ վերջին վեց տարիներին Հայաստանի կորուստները, առկա սպառնալիքներն ու ընդգծել.
«Փաստը մնում է փաստ, որ այս բոլոր ձախողումները տեղի են ունեցել Ձեր կառավարման օրոք։ Ես վստահ եմ՝ դուք կբերեք բազմաթիվ պատճառաբանություններ, բայց սա տեղի է ունեցել Ձեր կառավարման օրոք։ Եվ հետաքրիքր բան է ստացվում. Դուք այս տարիների ընթացքում անընդհատ բերում եք պատճառաբանություններ ու փորձում արդարանալ, բայց Դուք ընտրվել եք ոչ թե պատճառաբանություններ բերելու, այլ Հայաստանի ու նրա ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար։ Ես ավելի վաղ ասացի՝ Ձեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում, հիմա պնդում եմ՝ Ձեզ մոտ ոչինչ չի ստացվում։ Արդյոք հիմա ունե՞ք այդ համարձակությունը՝ պատասխանաըվությունը վերցնել Ձեզ վրա, ինչպես նշել էիք դուք, Դուք եք համար մեկ պատասխանատուն և հեռանաք։ Հեռանալ, նկատի չունեմ հրաժարականը, քաղաքականությունից հեռանաք»։
Փաշինյանը կրկնել է իր պատասխանները՝ երկու անգամ հրաժարական է տվել, մասնակցել են արտահերթ ընտրությունների, չի կարող հեռանալ, քանի որ ժողովրդից մանդատ են ստացել։
«Այո, ժողովուրդը Ձեզ ընտրել է, բայց ժողովուրդը Ձեզ մանդատ չի տվել, որ Արցախը ճանաչեք Ադրբեջանի կազմում։ Ձեզ մանդատ տվել են ինքնորոշման իրավունքի, կառավարության նախընտրական ծրագրի համար։ Դուք մանդատ չեք ստացել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար։ Եթե Դուք գնաք ընտրությունների, ասեք՝ ես ճանաչելու եմ Արցախն Ադրբեջանի կազմում, քանի՞ մարդ մարդ Ձեզ կընտրեր, պարոն Փաշինյան»,-արձագանքեց հարց հնչեցրած քաղաքացին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան