ԵԱՏՄ-ում հունվարին գնաճը կազմել է 0,8%, իսկ Հայաստանում գները նվազել են 0,9%-ով
Եվրասիական տնտեսական միությունում այս տարվա հունվարին գնաճը կազմել է 0,8%։ Այդ մասին ԲԵԼՏԱ-ին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից։
«Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների և ծառայությունների սպառողական գների ինդեքսը 2024 թվականի հունվարին 2023 թվականի դեկտեմբերի համեմատ կազմել է 100,8%, իսկ 2023 թվականի հունվարից՝ 107,4%»,-հայտնել են մամուլի ծառայությունում։
2023 թվականի հունվարի համեմատ սպառողական գներն ԵԱՏՄ երկրներում աճել են հետևայալ համամասնությամբ՝ Ղազախստանում՝ 9,5%-ով, Ռուսաստանում՝ 7,4%-ով, Ղրղզստանում՝ 5,9%-ով։ Հայաստանում գները նվազել են 0.9 %-ով.
«Գների զգալի աճ է գրանցվել վճարովի ծառայությունների գծով՝ 8,4 %-ով։ Պարենային ապրանքների գներն այս ժամանակահատվածում աճել են 7,7%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 6,4%-ով»,-հավելել են ԵՏՀ-ում։
Հարակից հրապարակումներ`
- 243.8 % գնաճը «Տրանսպորտ» բաժնի, ո՞ր ոլորտին է վերաբերում.Պարզաբանումներ՝ Տիգրան Քեյանից և ՎԿ-ից
- Թուրքիայում տարեկան գնաճը կազմել է ավելի քան 129%
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան