Սկսում են գոտկատեղից ներքև հարվածներ հասցնել. Փաստաբանը՝ «Կարմիր խաչ» ընկերությունում ստեղծված իրավիճակի մասին
Փաստաբան Լևոն Բաղդասարյանը, լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Կարմիր Խաչ ընկերության շուրջ կատարվողին, հայտարարեց, փորձում են ջլատել երեսուն տարվա ընկերության աշխատանքը։
«30 տարվա կայացած ընկերությունը փորձում են փողոցային արդարադատությունով, տարբեր գործողություններով ջլատել ընկերությունը, պարալիզացնել ընկերության աշխատանքը»,-ասաց փաստաբանը, որը Աննա Եղիազարյանի՝ ընկերության նախագահի պաշտոնում ընտրվելը ոչ իրավաչափ է որակում։
Նրա խոսքով, վերջին օրերին տարբեր զարգացումներ եղավ, և «ժողովրդի լեզվով ասած, սկսում են գոտկատեղից ներքև հարվածել, շահարկումներ թույլ տալ»։
Բաղդասարյանի խոսքով, ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանից հարցրել են՝ ինչու տարեկան հաշվետվություն չի՞ ներկայացվել, ինչո՞ւ բյուջեի նախագիծ չի ներկայացվել, սակայն, ըստ նրա պատասխան չի տրվել, ինչից հետո Եղիազարյանին ազատում են աշխատանքից։
Դրանից հետո, բանախոսի ներկայացմամբ, ձևավորվում է նախաձեռնող խումբ, որն առաջարկում է արտահերթ համագումար անցկացնել, սակայն որևէ տեղ չի նշվում, թե ովքեր են խմբի անդամները։
«Նախաձեռնող խումբն ասում է՝ մենք արտահերթ համագումար ենք անցկացնում, մինչդեռ իրավունքն ասում է, եթե նախագահությունը մերժում է արտահերթ համագումարի անցկացումը, ապա համագումար անցկացնել հնարավոր չէ, սակայն այդ որոշումը կարելի է բողոքարկել, ինչը չի արվել»,-ասաց փաստաբանը։
Նրա խոսքով, այս իրավիճակը նաև երկրի ազգային անվտանգության համար սպառնացող վտանգ է։
Հարակից հրապարակումներ`
- Հայկական Կարմիր խաչի շուրջ կրքերը չեն հանդարտվում
- Հայկական Կարմիր խաչի մոտ լարված իրավիճակ է
- Աննա Եղիազարյանը չի ընտրվել Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ․ պարզաբանում