Հատուկ գործողությունը Ռուսաստանի համար սուրբ պատերազմ է. Մարգարիտա Սիմոնյան
Մոսկվան չի նահանջի, քանի դեռ այս «կրակը» չի մարել և վերականգնելու է այն, ինչ ավերվել է, բայց Արևմուտքը դա չգիտի։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է «Россия Сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Россия 1» հեռուստաալիքի «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում։
«Չեն կարողանում հասկանալ, որ մեզ համար սա հատուկ ռազմական օպերացիա է կամ սուրբ պատերազմ։ Մենք դրան վերաբերվում ենք այնպես՝ կարծես ձեր տանը հրդեհ է»,-ասել է նա։
Սիմոնյանն ասել է՝ Ռուսաստանը չի նահանջելու, և եթե Արևմուտքում սա հասկանային, այլ կերպ կպայքարեին։
«Նրանք սպասում են, որ Ռուսաստանը կձանձրանա, կհոգնի, ուժասպառ կլինի։ Նրանք բոլորը դրան են սպասում, հույս ունեն»,-ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները