Քաղաքական 19:22 19/02/2024 Հայաստան

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մի շարք ընկերությունների նկատմամբ վարչական տույժեր է կիրառել

Այսօր՝ փետրվարի 19-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» և «ԳԼՈԲԱԼ ՔՈՆԹԵՆԹ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերությունների կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցումների, «ՎԱՀԱԳՆ ՍԻՄՈՆՅԱՆ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 265 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի, «ԼԱՅՔ ԹԻՎԻ ՌԱԴԻՈ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի, «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ», «ՖԱՍԹ ՄԵԴԻԱ» և «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը։ Այս մասին հայտնում են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից։

«Նիստի օրակարգի հաստատումից հետո, ներկայացնելով «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցումների վերաբերյալ հարցը նշվեց, որ Ընկերությունը Հանձնաժողով հաստատման է ներկայացրել «Россия-К», «Россия-24» և «Romance Channel», «Suspense» տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումներ, կից` տեսալսողական ծրագրերի օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի պատճենները:

Դիստրիբյուտորի կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պայմանագրում նշված տեղեկատվության համաձայն՝ «Россия-К», «Россия-24» տեսալսողական ծրագրերի ոչ բացառիկ օգտագործման թույլտվության իրավունքը տրամադրվել է Դիստրիբյուտորին կաբելային հեռարձակում (վերահաղորդում) իրականացնելու համար, որտեղ չի երևում, որ նշված տեսալսողական ծրագրերի օգտագործման իրավունքն այլ անձանց տրամադրելու (վերավաճառելու) իրավունք է տրված Դիստրիբյուտորին։  Ավելին, պայմանագրում որոշ հատվածներ փակված են, մասնավորապես, «կողմերի իրավունքներ և պարտականություններ» բաժինը, ուստի Հանձնաժողովն արձանագրում է, որ 29․01․2024թ․-ի ծանուցմամբ ներկայացված պայմանագիրը թերի է։

Համաձայն «Romance Channel» և «Suspense» տեսալսողական ծրագրերի վերաբերյալ Դիստրիբյուտորի ներկայացրած ծանուցմանը կից համաձայնագրի՝ Դիստրիբյուտորի և «СЕНСОФ. МЕДИА» ընկերության միջև կնքվել է համաձայնագիր, որով կողմերը համաձայնության են եկել փոփոխություն կատարել 18.07.2023թ.-ին կնքված պայմանագրի հավելվածում և ծրագրերի ցանկում լրացնել «Romance Channel» և «Suspense» տեսալսողական ծրագրերը։ Հանձնաժողովը փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ ներկայացված փաստաթղթերն ամբողջական են, ինչպես նաև դրանցում թերի, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տվյալներ չեն հայտնաբերվել։

Այսպիսով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքների դրույթներով և հիմք ընդունելով «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության տեսալսողական ծրագրերի ծանուցումները՝ որոշեց մերժել ծանուցման հաստատումը «Россия-К», «Россия-24» տեսալսողական ծրագրերի մասով, իսկ «Romance Channel» և «Suspense» տեսալսողական ծրագրերի մասով՝ հաստատել։

Ներկայացնելով «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ընկերութան նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը, նշվեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» լսողական ծրագրի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերել է Օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների խախտում։ Ըստ կազմված արձանագրության՝ «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» լսողական ծրագրի «Բարի երեկո Երևան» հաղորդման ընթացքում հեռախոսազանգերի ընդունման արդյունքում հնչել են ազգային խտրականություն պարունակող արտահայտություններ։ Հեռարձակողը հարուցված վարչական վարույթի վերաբերյալ Հանձնաժողով է ներկայացրել իր պարզաբանումները, նշելով, որ «Ռադիո Ավրորա» ընկերությունը, մտադրություն չի ունեցել վիրավորել ՀՀ-ում բնակվող հնդիկներին։ Հեռարձակողը գրությամբ հաստատել է, որ հաղորդավարները չպետք է տեղի տան էմոցիաներին, որոնք շատ անգամ ձևավորել են եթերի ընթացքը, և այդ մասին համապատասխան զրույց է տարվել հաղորդավարների հետ․․․


Հանձնաժողովը հաշվի է առել, որ Հեռարձակողը ընդունել է այն հանգամանքը, որ հաղորդավարները չպետք է տեղի տան էմոցիաներին, որոնք շատ անգամ ձևավորել են եթերի ընթացքը, և որ այդ մասին համապատասխան զրույց է տարվել հաղորդավարների հետ, նաև հայտնել է պատրաստակամություն այսուհետ ավելի ուշադիր և նրբանկատ լինելու եթերում, երբ խոսք կգնա ՀՀ-ում բնակվող այլ երկրի քաղաքացիների մասին։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում:

«ՖԱՍԹ ՄԵԴԻԱ» ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը ներկայացնելիս, նշվեց, որ Հեռարձակողի «ՖԱՍԹՍՊՈՐՏՍ» տեսալսողական ծրագրի 25․01․2024 թ․ եթերում հեռարձակված «Հաղթական ժամ» ֆիլմը պարունակել է ծխելու տեսարաններ, որը սակայն չի ուղեկցվել «Ծխելը վնասում է ձեր առողջությանը» գրառմամբ։

Հանձնաժողովը ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներով որոշեց «ՖԱՍԹ ՄԵԴԻԱ» ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 24-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

«ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցի քննարկման ընթացքում նշվեց, որ համաձայն 2023 թվականի ապրիլի 04-ին հարուցված թիվ 11 վարչական վարույթի՝ Հանձնաժողովը, օպերատորի գործունեություն իրականացնող ընկերությունների ղեկավարներին էր հասցեագրել Հանձնաժողովի նախագահի գրությունը՝ պահանջելով Հանձնաժողով ներկայացնել վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ամբողջական ցանկը՝ պահանջվող տեղեկատվությամբ։ Սակայն ցանցային օպերատորը սահմանված ժամկետում չէր ներկայացրել կարգավորող պետական մարմնի կողմից պահանջված անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկատվությունը։ Նշված արարքով ցանցային օպերատորի կողմից թույլ էր տրվել Օրենքի 57-րդ հոդվածի 27-րդ մասի իրավախախտում։

Հարուցված վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն արձանագրում է, քննարկվող հարցի շրջանակներում ցանցային օպերատորի կողմից վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ամբողջական ցանկը Հանձնաժողով չներկայացնելը, Հանձնաժողովի 2023 թվականի մայիսի 11-ի թիվ 41-Ա որոշմամբ սահմանված տուգանքը չմուծելը, Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կայացրած որոշումը և ցանցային օպերատորի կողմից պահանջված տեղեկատվությունը Հանձնաժողով չներկայացնելը, որոնք հիմք են տալիս ենթադրել, որ ցանցային օպերատորը չունի գույք և դրամական միջոցներ Հանձնաժողովի կողմից տրված լիցենզիայի պայմաններին համապատասխան գործելու համար, որն էլ լիցենզիայի գործողության կասեցման և խախտումը չվերացնելու դեպքում, նաև լիցենզիայի դադարեցման հիմք են։

Այսպիսով, ղեկավարվելով Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 58-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով, «Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հանձնաժողովը որոշեց կիրառել վարչական տույժ՝ կասեցնել «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ընկերության լիցենզիայի գործողությունը մինչև 30 օր ժամկետով:

Մեկ այլ որոշմամբ Հանձնաժողովը հաստատել է «ԳԼՈԲԱԼ ՔՈՆԹԵՆԹ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերության տեսալսողական ծրագրի վերաբերյալ ծանուցումը, բավարարել «ՎԱՀԱԳՆ ՍԻՄՈՆՅԱՆ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 265 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումը և ուժը կորցրած ճանաչել Ընկերությանը 2019 թվականին տրամադրված ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան:

Հանձնաժողովը  բավարարել է «ԼԱՅՔ ԹԻՎԻ ՌԱԴԻՈ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտը և հեղինակազորել Ընկերությանը՝ տալով տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ»,- ասվում է հաղորդագրությունում։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}