Փաշինյանի մասնակցությամբ կկազմակերպվի սահմանադրական բարեփոխումների գործընթացի հետագա ուղղությունների շուրջ քննարկում
Արդարադատության նախարարությունում փետրվարի 16-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և Հանձնաժողովի համատեղ նիստը:
Արդարադատության նախարարության հաղորդմամբ, նիստի օրակարգում ներառված են եղել Խորհրդի և Հանձնաժողովի հետագա աշխատանքների կազմակերպման, նոր Սահմանադրության կամ Սահմանադրության փոփոխությունների առանձնահատկությունների, Սահմանադրության ներքին կառուցվածքի և մոդելի վերաբերյալ հարցերը, ինչպես նաև Խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանի կողմից նախկինում ներկայացված և դեռևս չքննարկված հայեցակարգային ուղղությունները:
Նիստի ընթացքում Խորհրդի անդամները լսել են Հանձնաժողովի զեկույցը՝ սահմանադրական փոփոխությունների և նոր սահմանադրությունների ընդունման միջազգային փորձի վերաբերյալ, որից հետո տեղի է ունեցել քննարկում:
Նիստի օրակարգում ներառված են եղել նաև Խորհրդի աշխատանքներն առավել համակարգային և պարբերական դարձնելու անհրաժեշտության հետ կապված այլ հարցեր: Այս համատեքստում, հիմք ընդունելով, որ Խորհուրդն ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, առաջարկվել է Ն.Փաշինյանի մասնակցությամբ կազմակերպել քննարկում` սահմանադրական բարեփոխումների գործընթացի հետագա ուղղությունների շուրջ մտքերի փոխանակման համար:
Օրակարգի բովանդակային հարցերին Խորհուրդը որոշել է անդրադառնալ հաջորդ նիստին:
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. Սահմանադրությունը հերթական զոհերից մեկն է, կարևորը կուսությունը չստուգեն
- Նոր Սահմանադրությունը պատմության մեջ մնալու է որպես «ալիևյան սահմանադրություն»
- Մի օրը կխոսեն Սահմանադրությունը, հետո՝ գերբն ու օրհներգը փոխելու մասին, մինչդեռ մեզ գոյաբանական վտանգ է սպառնում. Փորձագետ
- Ինչո՞ւ ոչ սահմանադրական փոփոխություններ, այլ նոր Սահմանադրություն. Գոհար Մելոյանի պարզաբանումը
- Փաշինյանը փորձում է փոխել Սահմանադրությունը, հայ ժողովրդի այնցյալն ու ներկան․ Աշոտյան
- Նոր Սահմանադրությունը չի՞ կարող Էրդողանին արգելել 2023 թ.-ին առաջադրվել երրորդ անգամ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին