Միակ ապացույցի հետազոտման ժամանակ դատավորն ու դատախազը զբաղված են ֆեյսբուքով և չաթ անելով
Ֆեյսբուքյան «Քաղբանտարկյալ Նարեկ Մալյան» էջում հրապարակվել են Մալյանի գործով վերջին նիստի ընթացքում արված լուսանկարներ, որտեղ դատավորն ու դատախազը զբաղված են հեռախոսով։
«Այս լուսանկարներում նիկոլաքպական «արդարադատության» ողջ պերճանքն է: Կարծում եմ՝ այս լուսանկարները կդառնան նիկոլական ռեպրեսիաների խորհրդանիշը , քանի որ աշխարհի որևէ այլ դատարանում նման բան չեք տեսնի: Դատավոր Սուսաննա Գզոգյանը և դատախազ Ծովակ Մնացականյանը քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով միակ ապացույցի հետազոտման ժամանակ (փորձագետի հարցաքննության) զբաղված են ֆեյսբուքով և չաթ անելով: Մի կողմ թողնենք այն, որ հետազոտվող ապացույցը բազմաթիվ թերություններ ունի և ,ըստ էության, առոչինչ է: Կրկնում ենք՝ ՄԻԱԿ ապացույցի հետազոտումը բացարձակ հետաքրքիր չէր ո՛չ դատավորին, ո՛չ մեղադրող դատախազին:
Վերջում նշենք, որ արդեն 5+2 ամիս է , ինչ այս մարդիկ տարբեր անհեթեթ պատճառաբանություններով կալանքի տակ են պահում քաղբանտարկյալ Նարեկ Մալյանին՝ ամիսներով նիստեր չանելով, իսկ նիստերի ժամանակ էլ հեռախոսով ինտերնետի մեջ են խորացած:
Քաղաքական իշխանությունը կարող է ինքնափառաբանող տասնյակ հեքիաթ ֆիլմեր նկարել դատական բարեփոխումների ու գործերի քննման որակի և արագության մասին: Սակայն, իրական պատկերը սա է: Մարդուն կալանել են, իսկ իրենք դատի ժամանակ զբաղված են ֆեյսբուքով ու չաթով»,-ասված է լուսանկարին կից հրապարակված գրառման մեջ։