Արվեստի գործերն ապահովագրողները վախենում են թանգարանային սելֆիի միտումից
Արվեստի գործերի ապահովագրությամբ զբաղվողները կարծում են, որ որ թանգարաններում սելֆի անելը պոտենցիալ վտանգ է արվեստի գործերի համար: Վերջին տարիներին մի քանի աղմկահարույց միջադեպեր են տեղի ունեցել թանգարաններում, այդ թվում՝ Ջեֆ Կունսի Balloon Dog քանդակի ոչնչացումը 2023 թվականի Մայամիի արվեստի տոնավաճառում և այն միջադեպը, որի արդյունքում Յայոյ Կուսամայի քանդակը 2017թ.կոտրվել է Infinity Mirrors նախագծի սրահներից մեկում։
Artguide.com-ի հաղորդմամբ, այս առումով, ապահովագրողները ստիպված են պնդել պաշտպանիչ ապակեպատում, որպեսզի կանխեն ցուցանմուշների պատահական վնասը: Մի շարք թանգարաններ, այդ թվում՝ Բրիտանական թանգարանը, արգելել են սելֆիի ձողիկները, իսկ որոշ հաստատություններ քննարկում են ցուցանմուշների շուրջ պաշտպանիչ պատնեշներ տեղադրելու հարցը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան