Փաշինյանը շանտաժի ենթարկեց ժողովրդին՝ եթե կռվեմ, 4-ի փոխարեն կարող է ավելի շատ մարդիկ կորցնեմ. Խաչատրյան
«Այն ուղղությունը, քաղաքականությունը, որ որդեգրել է Փաշինյանը, չի բերի խաղաղության»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա նշեց, որ, ընդհակառակը, եթե Փաշինյանն ասում է միջավայրն ագրեսիվ է, մենք միակողմանի զիջումների պետք է գնանք, այս ագրեսիվ միջավայրն իրեն կխժռի ու կվերանա, արգելանքի չի լինի։
«Մանավանդ այսպիսի ագրեսիվ պայմաններում դու պետք է կարողանաս ապահովել քո տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Դա կարող է լինել մարտունակ բանակի, ճկուն դիվանագիտության, կայուն տնտեսության միջոցով»,- ասաց Խաչատրյանը։
Ըստ ընդդիմադիր գործչի, Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ խաղաղության օրակարգը կենսունակ է, դեռ բանակցում է, բայց իրականում այս պայմաններում եթե չփոխի բանակցային քաղաքականությունը, պետական քաղաքականությունն ու փլիսոփայությունը, որևէ լավ բանի չի հասնի։
«Կառավարության փետրվարի 15-ի նիստի ժամանակ Փաշինյանը պարզ շանտաժի ենթարկեց ժողովրդին՝ եթե հանկարծ կռվեմ, 4-ի փոխարեն կարող է ավելի շատ մարդիկ կորցնեմ։ Դա պարզ շանտաժ է, սպառնալիք է, ժողովրդի ոգին կոտրելու Փաշինյանի քաղաքականության դրսևորումներից է»,- ասաց Ա. Խաչատչյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը վարում է «այն, ինչ ուզում եմ, տվեք ինձ բանակցություններով, հակառակ դեպքում՝ կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը. Փաշինյան
- ՊՆ-ն հաստատեց. թշնամու կրակոցներից հայկական կողմն ունի 4 զոհ