Փաշինյանը Հայաստանը վերածել է գեոպոլիտիկ բոմժի. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված հարցերին.
Քաղաքացի Կարեն Լեռնոյանը հարցրել է. «Պատերազմ է հասունացել, պարոն Աշոտյան, ի՞նչ գնահատականներ կտաք էս ամենին, ի՞նչ կարող ենք անել մենք էստեղ կանխելու համար նոր արհավիրքները»։
Արմեն Աշոտյանը պատասխանել է.
«2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հայ ժողովուրդը չի կատարել նոր պատերազմները, նոր կորուստները, նոր զիջումները կանխելու ամենակարևոր քայլը՝ չի հեռացրել Նիկոլին և չի պատժել ահռելի մարդկային և տարածքային կորուստների մեղավորներին։ Ալիևը կմնա անպատիժ այնքան ժամանակ, որքան անպատիժ է Նիկոլը։
Իմ ողջ հարգանքով մեր սահմաններին կանգնած զինվորների հանդեպ, մենք չունենք Նիկոլի շնորհիվ ոչ ներքին, ոչ արտաքին անվտանգային գործուն մեխանիզմներ։ Սեփական բանակը կազմալուծելու, մեր տղերքի վրա մատ թափ տալուն զուգահեռ, Փաշինյանը վերածել է Հայաստանը գեոպոլիտիկ բոմժի՝ դիվերսիֆիկացիայի անվան տակ քանդելով հին պաշտպանական համակարգը և չստեղծելով նորը։
Հայաստանն ապագայի շանս կունենա միայն մեկ դեպքում․ եթե հայ ժողովուրդն իշխանազրկի Նիկոլ Փաշինյանին, ուստի փրկության բոլոր ճանապարհները տանում են դեպի Հանրապետության հրապարակ, հակառակ դեպքում՝ դեպի մոտակա գերեզմանախորշ»։
Հարակից հրապարակումներ`
- Կասկած ունեմ, որ այդ օպերացիան իրականացվում է բրիտանական հատուկ ծառայությունների քավորությամբ. Արմեն Աշոտյան
- Աշոտյան. Նիկոլի ջանքերով Հայաստանն ընկել է աշխարհաքաղաքական թակարդի մեջ
- Արմեն Աշոտյան. Դիմել Վեհափառ Հայրապետին` սկսելու 1988-ից առ այսօր Հայաստանի և Արցախի անկախության համար նահատակվածների սրբադասման գործընթացը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան