
Վրաստանի բանկը մանրամասներ է հայտնել Ամերիաբանկի ձեռքբերման գործարքի վերաբերյալ
«Bank of Georgia Group PLC»-ն, որ «Վրաստանի բանկի» սեփականատերն է, հայտարարել է «Ամերիաբանկի» 100% բաժնետոմսերի գնման մասին։ Հայտարարությունը հրապարակվել է այսօր։
Ըստ աղբյուրի, գործարքը կկազմի 303.6 մլն դոլար։
Վրաստանի Բանկի տնօրենների խորհրդի նախագահ Մել Կարվիլն ասել է. «Այս գործարքը նշանակալի հանգրվան է խմբի համար և նոր էջ մեր ռազմավարական զարգացման մեջ: Ամերիաբանկի միջոցով մենք պատրաստվում ենք մուտք գործել Հայաստան, որի տնտեսությունն ամենաարագ զարգացողներից մեկն է: Ամերիաբանկն ունի լավ հարգված և փորձառու կառավարման թիմ, և ես ուրախ եմ, որ նրանք կմնան գործարքի ավարտից հետո»։
Գործարքի ավարտից հետո բաժնետոմսերի 10 տոկոսը կպատկանի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)-ին։