Երեխաներին սովորեցնում եմ լինել լավ մարդ. Որտե՞ղ է հիմա և ինչո՞վ է զբաղվում Արթուր Եդիգարյանը
Հայաստանի ազգային հավաքականի ոսկե սերնդի ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից ավարտել են ֆուտբոլիստի կարիերան, իսկ նրանցից մի քանիսն արդեն մարզչական գործունեություն են ծավալում։ Վարդան Մինասյանի գլխավորած հավաքականի անփոխարինելի հենակետային կիսապաշտպան Արթուր Եդիգարյանն էլ համալրել է երիտասարդ մարզիչների շարքերը։ Մեր կիսապաշտպանը, որն արտերկրում գերազանցությամբ հանդես է եկել ղազախական «Կայրաթում» և Մինսկի «Դինամոյում», այժմ իր կուտակած փորձը և գիտելիքները փոխանցում է երեխաներին։ Armsport-ը բացառիկ հարցազրույց է անցկացրել Արթուր Եդիգարյանի հետ և փորձել հասկանալ Արթուր Եդիգարյան մարզչի աշխատանքի գլխավոր սկզբունքները։
Արթուր, ինչո՞վ ես հիմա զբաղվում, ինչպիսի՞ն է կյանքը ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո։
Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար կարիերան ավարտելուց հետո միշտ էլ բարդ է հարմարվել նոր իրողությանը։ Բայց կյանքը շարունակվում է։ Ես իմ մյուս թիմակիցներից շատերի նման ինձ փորձում եմ գտնել մարզչական աշխատանքում։ Ես այս պահին աշխատում եմ Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ մարզում եմ 2012 թվականին ծնված պատանիներին։ Բացի դրանից, նույն գործունեությունը ծավալում եմ նաև «Արարատ-Արմենիայում»՝ այնտեղ աշխատելով արդեն 2013 թվականին ծնված երեխաների հետ։ Շատ հաճելի է աշխատել երեխաների հետ, բայց միևնույն ժամանակ, այդ աշխատանքը շատ բարդ է ու պարտավորեցնող։ Ամենակարևորը, որ պետք է սովորեցնենք երեխաներին՝ ֆուտբոլային այբուբենն է։ Ամեն ինչ պետք է սովորել փուլ առ փուլ՝ գնդակի կասեցում, փոխանցում, ճիշտ դրված հարված, դիրքի ճիշտ ընտրություն, գնդակի խլում և այլն։ Շատ կարևոր է միանգամից երեխաներին ճանաչելը, քանի որ յուրաքանչյուր երեխա արդեն անհատականություն է, և նրանց պետք է ամեն մեկին տրամադրել յուրահատուկ մոտեցում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան