«Ռեալ Սոսյեդադ». Ակումբը գոհ է Արսեն Զախարյանից
Իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ֆուտբոլային ակումբը գոհ է Արսեն Զախարյանի խաղից։
«Ինչպե՞ս է ակումբը գնահատում Զախարյանի հաջողությունը. Արսենն ամեն օր կատարելագործվում է, և ակումբը գոհ է նրանից։
Փետրվարն է, և ֆուտբոլիստի վարձակալություն հնարավոր չէ: Աստված գիտի, թե ինչ կլինի ամռանը»,- Sport24.Ru-ի հաղորդմամբ, ասել են «Սոսյեդադի» մամուլի ծառայությունից։
Այս մրցաշրջանում 20-ամյա Զախարյանը «Ռեալ Սոսյեդադի» կազմում մասնակցել է 27 հանդիպման և կատարել 1 գոլային փոխանցում։
Կիսապաշտպանն իսպանական ակումբ է տեղափոխվել 2023 թվականի օգոստոսին Մոսկվայի «Դինամոյից»՝ կնքելով վեց տարվա պայմանագիր։ Տրանսֆերի գումարը կազմել է 13 մլն եվրո։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Զախարյանը վնասվածք է ստացել «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում
- Զախարյանը բացատրել է «Ռեալ Սոսյեդադի» կազմում գոլազուրկ իր 22 հանդիպման պատճառը
- Զախարյանին խորհուրդ են տվել, թե ինչպես խաղալ «Ռեալ Սոսյեդադում»
- «Ռեալ Սոսյեդադի» մարզիչ. Ես պնդում եմ, որ Զախարյանը բասկերեն սովորի
- Զախարյանը Չեմպիոնների լիգայի խաղում ընդգրկվել է «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմ
- Արսեն Զախարյանն ընդգրկվել է «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում
- Ինչ է պետք Զախարյանին «Ռեալ Սոսյեդադում» խաղալու համար