Եզրահանգումը մեկն էր՝ նահանջ չկա.Գեղամ Մանուկյանը և Լևոն Քոչարյանը հանդիպել են քաղաքացիների հետ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.
«Այսօր Արմավիրում, ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հետ հանդիպեցինք մեր բազմաթիվ համակիրների, հայրենակիցների հետ։
Նրանցից շատերը Դիմադրության շարժման ամենաակտիվ գաղափարակիցներն են, պայքարում միշտ առաջին շարքերում էին և երբեք չէին նահանջում։ Ներկա էին նաև Արմավիրում հաստատված մեր արցախցի հայրենակիցներից։ Խոսեցինք ստեղծված իրավիճակի, ահագնացող վտանգների և անելիքների մասին։ Եզրահանգումը մեկն էր՝ նահանջ չկա, ու պետք է կանգնեցնել երկրի, Հայրենիքի այս գահավիժումը, որի լուծման բանալին շարունակում է մնալ ազգադավների հեռացման հանրային օրեցոր մեծացող հանրային պահանջի իրականացումը»:
Հարակից հրապարակումներ`
- 2020 թվականի ճիշտ այս օրերին կրկին Մյունխենում Փաշինյանն էլի Ալիևի հետ էր հանդիպում. Գեղամ Մանուկյան
- Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործը «մակագրվել» է դատավոր Ֆարխոյանին
- Լևոն Քոչարյանին կրկին կանչել են Քննչական կոմիտե
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան