Անվտանգային Հայեցակարգն է այսօր մեզ փրկելու այս իրավիճակից․ Գևորգ Գևորգյան
«Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիր, «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ Գևորգ Գևորգյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Մարտահրավերներով լի այնպիսի տարածաշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է, անվտանգային ճկուն համակարգ չունեցող երկիրը դատապարտված է ծայրահեղ աղքատության, հետամնացության, եւ ի վերջո՝ պետականության կորստի։
Այսօրվա հայատյաց բանակցողի պատճառով մեր Հանրապետությունը հայտնվել է ռիսկային ամենածայրահեղ գոտում։ Համաշխարհային աշխարհակարգերի փոխակերպումների այս շրջափուլում, գերհզոր պետություններն անգամ դաշնակւցների եւ գործընկերների ալյանսների ձեւավորման ակտիվ գործընթացի մեջ են, իսկ Հայաստանի իշխանությունը երկիրը պարփակել է անտեսված մենակի դերում եւ զբաղված է բացառապես պատերազմի սպառնալիքների մասին նորություններ տարածելով ու ավանակի համառությամբ՝ «խաղաղութան խաչմերուկ» լեզվավարժանքով։
Հաշվարկված, փոխգործակցային հիմքով եւ քաղաքական բարձրագույն պատասխանատվությամբ Անվտանգային Հայեցակարգն է այսօր մեզ փրկելու այս իրավիճակից։
Այդ հայեցակարգը պետք է հիմնված լինի ռազմավարական եւ դաշնակցային սկզբունքի վրա, հստակ, կետ առ կետ ամրագրելով բոլոր կողմերի պարտավորությունները՝ սպառազինություններից մինչեւ կոլեկտիվ անվտանգության ապահովման գործիքակազմ եւ կողմերի պետական, կրոնական եւ ազգային շահեր։
Հայաստանի Հանրապետությունը պետք է լրջագույն ջանքեր գործադրի Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ համատեղ Անվտանգային Դաշնակցային Խորհուրդ ձեւավորելու ուղղությամբ։
Օր առաջ պետք է սկսել բանակցությունները այս ուղղությամբ, ինչը դժբախտաբար անհնար է։ Դրսից եւ ներսից շրջափակված ենք թշնամիներով եւ հայատյացներով։ Շրջափակման այս շղթան ճեղքելով է միայն հնարավոր իրականացնել վերոնշյալ քայլերը եւ այն ծրագիրը, որն այլընտրանք է այս ֆեյք խաղաղությանը։
Այդ ծրագիրն արդեն պատրաստ է եւ ես շուտով կներկայացնեմ հանրությանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան