Լիքը տրավմաներ ունեի. Հակոբ Մկրտչյան
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Հակոբ Մկրտչյանը Եվրոպայի առաջնության 96 կգ քաշային կարգի մեդալների համար մրցակցությունը դժվարներից մեկն է համարում:
«Եվրոպայի այս առաջնությունը դժվար ստացվեց, քանի որ բազմաթիվ վնասվածքներ ունեի: Ցավեր ունեի ուսերիս հատվածում, արմունկի ցավ նույնպես կար: Բայց, այս ամենը հաղթահարելով, ունեցանք այն արդյունքը, որն ունենք: 96 կգ քաշային կարգում մրցակցությունն իսկապես դժվար էր»,-Սոֆիայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հակոբ Մկրտչյանը:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային 7-րդ օրը պայքարի մեջ մտան 96 կգ քաշային ծանրորդները:
Հայաստանի ընտրանու ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 161 և 166 կգ: Այս ձևում նա նվաճեց փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում Հակոբ Մկրտչյանը երեք հաջող մոտեցում ունեցավ` 200 կգ, 205 և 209 կգ: Այս ձևում նա դարձավ ոսկե մեդալակիր: Երկամարտի 375 կգ արդյունքով Հակոբ Մկրտչյանը Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն դարձավ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը նույն քաշային կարգում դարձավ արծաթե մեդալակիր։
Հարակից հրապարակումներ`
- Հակոբ Մկրտչյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ արծաթե մեդալակիր
- Ծանրամարտի ԵԱ. Անդրանիկ Կարապետյանը 5-րդն է
- Գոռ Սահակյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան