Սահմանադրություն փոխեք, զինանշան փոխեք, հռչակագիր փոխեք, միևնույն է, դրա դիմաց արյունոտ կացին կստանաք…․ Դեմոյան
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է.
«20 ՏԱՐԻ ԱՆՑ…
20 տարի առաջ, 2004 թվականի փետրվարի 19-ին, Բուդապեշտում քնած ժամանակ դաժանաբար կացնահարվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանը: 2006 թ. ապրիլին, այս քստմնելի սպանությունն իրականացրած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը դատապարտվեց ցմահ ազատազրկման: 2012 թվականին Բաքվին հաջողվում է մարդասպանին արտահանձնելու շուրջ համաձայնության գալ հունգարական իշխանությունների հետ: Բաքվում Ռ. Սաֆարովին դիմավորում են որպես ազգային հերոսի, իսկ նախագահ Ի. Ալիևը նրան արժանացնում է պարգևների:
Կանխամտածվա՞ծ էր արդյոք Եվրոպայի կենտրոնում իրականացրած այդ դաժան սպանությունը: Իմ խորին համոզմամբ, Ռ. Սաֆարովը չէր կարող ինքնուրույն որոշում կայացնել և հանդիսանալով թուրքական երկու ռազմական ուսումնարանների շրջանավարտ սպա, նա միմիայն հրաման կատարող էր: Գուրգեն Մարգարյանի սպանությամբ փորձ էր արվում նույնությամբ կրկնել Սողոմոն Թեհլիրյանի պատմությունը, սակայն հայկական կողմի մեծ ջանքերի շնորհիվ հաջողվեց խափանել այդ օպերացիան:
Խաղաղության պայմանագրի անմնացորդ ջատագովներին հիշեցնեմ Ռ. Սաֆարովի` սպանությունից ժամեր անց տրված ցուցմունքում արված խոստովանությունը. «Մարդկանց տարբեր գործիքներով սպանելու եղանակներին ինձ սովորեցրել են Հյուսիսային Կիպրոսի թուրքական հատուկ ռազմաբազաներում…»:
Սահմանադրություն փոխեք, զինանշան փոխեք, հռչակագիր փոխեք, միևնույն է, դրա դիմաց արյունոտ կացին կստանաք…»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան