Հասարակություն 09:45 19/02/2024 Հայաստան

Հայկական Կարմիր խաչի շուրջ կրքերը չեն հանդարտվում

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը տարածել է հաղորդագրություն՝ ներկայացնելով, թե ինչպես է Աննա Եղիազարյանն ընտրվել  Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ։

Դրա համաձայն.

«Փետրվարի 15-ին Բեսթ Վեստերն Պլյուս Կոնգրես հյուրանոցում կայացավ Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) 28-րդ արտահերթ համագումարը։ Այն հրավիրվել էր  ՀԿԽԸ կանոնադրության 7․2 կետի «ա» ենթակետի համաձայն, ըստ որի՝ Արտահերթ համագումար կարող է հրավիրվել ՀԿԽԸ անդամների մեկ երրորդի (1/3-ի) պատճառաբանված պահանջով, ոչ ուշ քան 14 օրացուցային օրվա ընթացքում։

Պատճառաբանված պահանջը ՀԿԽԸ նախագահության կողմից՝ կանոնադրության խախտումներով ՀԿԽԸ նախագահի պաշտոնակատարի պաշտոնում նախագահի ժամկետը լրացած Մխիթար Մնացականյանին նշանակելն էր և համագումարի 68 պատվիրակներից 59-ի՝ հերթական համագումար հրավիրելու պահանջը անտեսելը։

Հայկական Կարմիր խաչի ընկերության 28-րդ արտահերթ համագումարին մասնակցեցին․

7 պատվիրակ՝ ընտրելու իրավունք ունեցող անձ -  Արարատի մարզային մասնաճյուղից
5 պատվիրակ՝ ընտրելու իրավունք ունեցող անձ  - Արագածոտնի մարզային մասնաճյուղից
2 պատվիրակ՝ ընտրելու իրավունք ունեցող անձ – Տավուշի մարզային մասնաճյուղից
2 պատվիրակ՝ ընտրելու իրավունք ունեցող անձ – Ստեփանավանի տարածքային մասնաճյուղից
6 պատվիրակ՝ ընտրելու իրավունք ունեցող անձ – Լոռու մարզային մասնաճյուղից
3 պատվիրակ՝ ընտրելու իրավունք ունեցող անձ – Շիրակի մարզային մասնաճյուղի
6 պատվիրակ՝ ընտրելու իրավունք ունեցող անձ – Կոտայքի մարզային մասնաճյուղից
1 պատվիրակ՝ ընտրելու իրավունք ունեցող անձ – Երևանի մարզային մասնաճյուղից
6 պատվիրակ՝ ընտրելու իրավունք ունեցող անձ – Սյունիքի մարզային մասնաճյուղից
5 պատվիրակ՝ ընտրելու իրավունք ունեցող անձ – Վայոց ձորի մարզային մասնաճյուղից
3 պատվիրակ՝ ընտրելու իրավունք ունեցող անձ – Արմավիրի մարզային մասնաճյուղից։


Ընդհանուր առմամբ, 68 պատվիրակներից և Նախագահության անդամներից համագումարին մասնակցեց` 46-ը, ինչը նշանակում է, որ համագումարի քվորումը և նախագահի ընտրության օրինականությունն ապահովված էր։

Համագումարի մինչ այդ ձևավորված օրակարգում տեղում կատարվեց փոփոխություն, և համագումարը բացառիկ իրավունքով վաղաժամ դադարեցրեց ՀԿԽԸ Նախագահության լիազորությունները, ինչպես նաև դադարեցվեց գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին անդամությունից զրկելու որոշումը։

Բացման խոսքում ՀԿԽԸ Աղետների կառավարման բաժնի ղեկավար Լուսինե Քոչարյանն ասաց.
- Փետրվարի 7-ին, ՀԿԽԸ կանոնադրության 7.2 կետի համաձայն՝ իրենց ձայնը վերջապես լսելի դարձնելու և օրինականությունը վերականգնելու նպատակով  Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահության թիվ 133/1 որոշման 2-րդ կետի ժամանակահատվածին համապատասխան՝ ՀԿԽԸ անդամների 1/3-ը, սահմանված կարգով դիմեցին ՀԿԽԸ նախագահությանը՝ պահանջելով արտահերթ համագումար։

Դրան ի պատասխան՝ ս.թ. փետրվարի 8-ին, ՀԿԽԸ նախագահությունը այս պահանջին անդրադառնալու փոխարեն, գումարեց նիստ, որտեղ ընդունվեց օրենսդրությանը հակասող որոշում՝ աշխատանքից ազատելով ՀԿԽԸ գլխավոր քարտուղարին։ Որից հետո նպատակային վախի մթնոլորտ ստեղծելու համար Կարմիր խաչի նման մարդասիրական կառույցի հետ ոչ մի առնչություն չունեցող, տվյալ ոլորտում փորձ և հմտություններ չունեցող ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր 6-րդ վարչության տնտեսական հանցագործությունների բաժնի նախկին պետ Արթուր Արիստակեսյանը նշանակվել է ՀԿԽԸ գլխավոր քարտուղար։ Ով, չսպասելով օրինական նշանակման, գրանցման և այլ ընթացակարգերի, չգիտակցելով մարդասիրական կառույցի մթնոլորտն ու մշակույթը, անմիջապես սկսեց կոպիտ և ագրեսիվ ձևով ահաբեկել աշխատակցիներին՝ ստիպելով հանձնել կազմակերպության կնիքը, պաշտոնական էլ․ փոստի տվյալները, իրեն չենթարկվողներին սպառնալով քրեական պատասխանատվությամբ և այլն։ Սրանով անօրինականությունները չավարտվեցին, ՀԿԽԸ նախկին նախագահ Մխիթար Մնացականյանի թոռը նշանակվեց գլխավոր քարտուղարի տեղակալ, որի անունից սկսեցին ստացվել հանձնարարականներ։

Ստացվում է, որ ՀԿԽԸ-ի բարձրագույն մարմնում աշխատել է պապը Մխիթար Մնացականյանը՝ որպես նախագահ, Մխիթար Մնացականյանի քրոջ որդին՝ Սանասար Հակոբյանը՝ Նախագահության անդամ է, տղան Ալեքսանդր Մնացականյանը ՀԿԽԸ վերականգնողական կենտրոնի «Գրացիա» ՍՊԸ-ի տնօրեն է, թոռը, որը նախկին դատավոր Ռուբեն Ներսիսյանի տղան է՝ Դավիթ Ներսիսյանը, նշանակվել է ՀԿԽԸ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՀԿԽԸ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի նախագահը Մակիչ Մնացականյանը` Մխիթար Մնացականյանի եղբայրն է, իսկ տնօրենը՝ եղբոր կինը։ Այնումենայնիվ, ի պատիվ մեր Կարմիր խաչի շարժման սկզբունքների՝ ՀԿԽԸ անդամների նվիրվածության, կազմակերպության և նրա շահառուների շահը ամեն ինչից  վեր դասելու շնորհիվ, համագումարը կայացավ։

Պետք է նշել, որ Համագումարին ներկա չեն եղել միայն ՀԿԽԸ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի պատվիրակները, քանի որ մասնաճյուղի նախագահը Մխիթար Մնացականյանի եղբայրը Մակիչ Մնացականյանն է։

Սյունիքի մարզային մասնաճյուղի պատվիրակ, Գորիսի համայնքային մասնաճյուղի համակարգող Սաթինե Բաբալարյանն իր ելույթում նշեց, որ 2023 թվականի սեպտեմբերին, երբ Սյունիքի մարզային մասնաճյուղն իր ուսերի վրա էր վերցրել Լեռնային Ղարաբաղից Հայաստան եկող մեր հայրենակիցներին ընդունելու ամբողջ ծանրությունը, ոչ ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը, և ոչ էլ նախագահության որևէ անդամ չայցելեցին մարզ, չհանդիպեցին անձնակազմին ու կամավորներին, և մինչ այդ էլ նրանց երբեք Սյունիքի մարզում ոչ ոք չի տեսել։

ՀԿԽԸ մեկ այլ աշխատակից Գուրգեն Հովհաննիսյանը ևս շեշտեց.
- Ոչ մենք, ոչ էլ կամավորները, չենք տեսել ու չենք ճանաչում նախագահության ոչ մի անդամի, երբեք չենք տեսել նրանց։

ՀԿԽԸ Կոտայքի մարզային մասնաճյուղի տնօրեն, պատվիրակ Հրանուշ Աբրահամյանն իր ելույթում ասաց.
- Այսքան տարիների ջանքների և դրանց արդյունքում հասած հաջողությունների վարկաբեկումը նախագահության կողմից ընդունված անօրինական որոշումներով, պատվիրակների պահանջի մերժումը, համագումարի՝ որպես բարձրագույն կառավարման մարմնի նկատմամբ անհարգալից վերաբերմունք համարում ենք անընդունելի։

ՀԿԽԸ նորընտիր նախագահ Աննա Եղիազարյանն իր ելույթում ասաց.
- Ոչ ոք իրավունք չունի անձնական բիզնեսի վերածել մի կառույց, որը մարդասիրության  է ուղղված։ Ահավասիկ, դրա համար ենք մենք այսօր այստեղ։ Եվ կարևոր չէ, ով է առաջադրվել, ով կլիներ գլխավոր քարտուղարը, ով կառաջնորդի այս կազմակերպությունը, այսօր ի ցավ այս ամեն ինչի, ուժ եմ գտել իմ մեջ առաջնորդելու այս կազմակերպությունը։ Այսուհետ և այսօր ՀԿԽԸ-ն այնտեղ է, որտեղ դուք եք, սիրելի կամավորներ, հարգարժան պատվիրակներ, անդամներ, այստեղ է հավաքված ՀԿԽԸ-ն։

Հարկ է նշել, որ ՀԿԽԸ նախկին նախագահի և նախագահության անդամների անընդունելի քայլերի պատճառով՝ աշխատանքի հրաժարվել է ներկայանալ ՀԿԽԸ կենտրոնական գրասենյակի ճնշող մեծամասնությունը, այդ թվում՝ 9-ից 7 բաժինների ղեկավարները։ Բոլոր աշխատանքները կանգնեցված են, բացի «Տնային խնամքի» և «Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի» ծառայություններից»։





 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:00
Հայաստանի տարբեր շրջաններում գետնաբուքը շարունակվում է
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Լոռիում, Կոտայքում և Արագածոտնում, դիտվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ...
Աղբյուր` Panorama.am
22:57
Սարսափելի դեպք Կրասնոյարսկում. Ուսանողուհին ծննդաբերել է զուգարանում, ապա երեխային գցել աղբամանի մեջ
Սարսափելի դեպք է տեղի ունեցել Կրասնոյարսկի շրջանում։ Կանսկ քաղաքում 17-ամյա ուսանողուհին ծննդաբերել է հանրակացարանի զուգարանում, ապա նորածին...
Աղբյուր` Panorama.am
22:52
Վրաստանում անչափահաս երեխան և նրա ընտանիքը մնացել են ձյան տակ
Վրաստանի ներքին գործերի նախարարության բոլոր համապատասխան ստորաբաժանումներն արդեն երրորդ օրն է, ինչ աշխատում են արևմտյան Վրաստանում առատ ձյան...
Աղբյուր` Panorama.am
22:45
Խոշոր վթար «Արծվի թևեր»-ի մոտ
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 25-ին, ժամը 19:14-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ...
Աղբյուր` Panorama.am
22:20
ԴՕԿ կուսակցությունը մեկնաբանում է Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերը
Վարդան Ղուկասյանի հիմնադրած ԴՕԿ կուսակցությունը ֆեյսբուքյան էջում տարածել է հայտարարություն, որտեղ անդրադառնում է նաև Ղուկասյանի ձերբակալության...
Աղբյուր` Panorama.am
22:03
Բաքվում շինծու դատավարության ընթացքում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է
Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարության ժամանակ Վարդանյանի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Սլավիկ Գալստյանը հաղթեց օլիմպիական չեմպիոնին
Սլավիկ Գալստյանը PWL-8 (Professional Wrestling League) լիգայում 5:4 հաշվով հաղթեց Օլիմպիական և Աշխարհի չեմպիոն, կուբացի Լուիս Օրտա Սանչեսին:...
Աղբյուր` Panorama.am
21:30
Մյունխենի օդանավակայանը կաթվածահար կլինի
Գերմանիայի երկրորդ ամենածանրաբեռնված` Մյունխենի օդանավակայանը, փետրվարի 27-28-ը կաթվածահար է լինելու աշխատողների գործադուլի պատճառով: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:18
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանի միջնորդությունն անհիմն է ճանաչել և թողել առանց քննության
Փետրվարի 25-ին Բաքվում շարունակվեց Հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանի դեմ Ադրբեջանի կողմից հարուցված  շինծու  քրեական գործը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
21:09
Առողջապահության նոր տարին գարնանն է, իսկ հիվանդ քաղաքացիները թող սպասեն․ Ծաղիկ Վարդանյան
Առողջապահության կազմակերպիչ, ԱՆ նախկին պաշտոնյա Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Առողջապահության նախարարությունում տարին սկսվում է գարնանից...
Աղբյուր` Panorama.am
21:07
Երևանն ստացել է «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Բաքվի պատասխանը
«Ազատությանը» հաղորդել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
20:53
Մակրոնը չի հաջողվում Թրամփից ստանալ աջակցություն՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցում
 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի կարողացել հասնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությանը՝  հակամարտության ավարտին եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
20:42
Սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են
Փետրվարի 25-ին՝ ժամը 20:40-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր...
Աղբյուր` Panorama.am
20:31
Սկանդալային ձայնագրություն` «փողը չեն մուծում, մի´ քշեք»․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն մեկնաբանություն չունի
Համացանցում ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի միջև եղած տարբեր...
Աղբյուր` Panorama.am
20:24
Մտահոգիչ է ընդդիմադիր գործիչների հանրային խոսքը սահմանափակելուն ուղղված գործելակերպը․ ՔԻՀԿ
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել  Էդգար Ղազարյանի քաղաքական հետապնդման մասին։ Հայտարարության մեջ ասվում...
Աղբյուր` Panorama.am
20:05
Ուրարտուն հաղթեց Արարատ-Արմենիային․ Կալուկյանը նորամուտը նշանավորեց գոլով
Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 20-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս արտագնա հաղթանակ տարավ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում և գետնաբուք
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․ «Հարգելի քաղաքացիներ, այս պահին հանրապետության մի...
Աղբյուր` Panorama.am
19:34
Առողջապահության նախարարությունը հերթական անտրամաբանական օպտիմալացումն է պլանավորում․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․ «Առողջապահության «սև սիրտ», Նանուշյանի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման առաջարկ․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում։ Ելույթում, մասնավորապես, ասել է․ «Ուրախ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Փորձ է արվում այս գործն ինչ-որ կերպ վերակենդանացնել․ փաստաբանը՝ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին այլ պաշտոնյաների գործի մասին
«Խնդիրն նրանում է, որ մենք ունենք օրինականության այնպիսի անջրպետ, որ դա որևէ ձև հաղթահարել չենք կարողանում։ Նախկինում երբևէ մի իրավիճակ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում․ Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում»։ Օրերս հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
18:21
Եգիպտոսի «Port Said» քաղաքի մոտակայքում վթարի ենթարկված նավը հասել է Ստամբուլ
Փետրվարի 12-ին ամերիկյան «Harry S. Truman» (CVN 75) ավիակիր նավի հետ բախված թուրքական «Beşiktaş-M» բեռնատար նավը նկատվել...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը մշակվում է ոչ թե Եվրոպայում, այլ Սաուդյան Արաբիայում․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործողությունները հուշում են, որ մշակվել է նոր քաղաքական դոկտրին։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մրցույթ` Վրաստանի բուհերում 2025-2026 ուստարում մագիստրոսական կրթություն ստանալու համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
17:56
Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհը փակած և «դրիֆթ» կատարած տղամարդիկ ձերբակալվել են
Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ադրբեջшնgիները վնասել են Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները
Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է
Փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհային դեպարտամնետ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
17:14
2024 թ.-ին Հայաստանում համարակալվել և հաշվառվել է 195.400 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի. Տիգրան Ալեքսանյան
Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը վերջին 10 տարում նվազել է մոտ 30 %-ով: Ըստ այդմ, պակասել է խոշոր և մանր եղջերավոր,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
13:23 25/02/2025

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}