Սամվել Գասպարյանը՝ արծաթե, Գարիկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը երկամարտի 396 կգ արդյունքով (180+216) արծաթե մեդալ է նվաճել: Արմսպորտի փոխանցմամբ՝ Եվրոպայի գործող չեմպիոն Գարիկ Կարապետյանն էլ երկամարտի արդյունքներով արժանացել է բրոնզե մեդալին՝ 394 կգ արդյունքով (182 + 212):
Պոկում վարժությունում Կարապետյանը փոքր ոսկե մեդալակիր է դարձել՝ գլխավերևում պահելով 182 կգ կշռող ծանրաձողը, իսկ Սամվել Գասպարյանը 180 կգ արդյունքով նվաճել է փոքր բրոնզե մեդալը:
Հրում վարժությունում Գասպարյանը նվաճել է փոքր արծաթե մեդալը, Կարապետյանը՝ 5-րդն է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան