Մտածում եմ` շարունակե՞մ խոսելը, թե՞ ինքս ինձ կրկին զորակոչեմ և քշեմ ուղիղ սահման․ Աբրահամյան
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Վաղուց հետս չէր պատահել, բայց մեկը Ինստագրամով գրել էր` «այդքան խոսելու փոխարեն սահման գնա»`բնականաբար լատինատառ:
Սկզբում թվաց Անդրանիկ Քոչարյանի էջն է` մտա նայեցի, բայց պարզվեց` ոչ, մի պատկառելի տարիքով կին էր, որը մակարդակով, որակով և մտքի թշվառությամբ առանձնապես վերջինիս չի զիջում և լուրջ մրցակցության մեջ են:
Ինձ միշտ թվացել էր, որ այս արտահայտությունն ինչ-որ մեկը հումորով շրջանառել է, բայց ոմանք լուրջ ընդունելով տարբեր տեղեր քոմենթում են:
Բայց պարզվեց, որ սխալվել եմ: Ոչինչ, այդպես էլ է ստացվում:
Հիմա նստած մտածում եմ` շարունակե՞մ խոսելը, թե՞ ինքս ինձ կրկին զորակոչեմ և քշեմ ուղիղ սահման»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան