Յուրահատուկ ծառ-գրադարան՝ Երևանում
Երևանի բուսաբանական այգու ֆեյսբուքյան էջում հրապարակվել են լուսանկարներ՝ կից գրառմամբ․
«Երևանի բուսաբանական այգու նվերը այգու ընթերցասեր այցելուներին։
Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Օրվա խորհրդով այսօր այգում բացվեց փոքրիկ գրադարան։
Շուտով գրադարանը կհամալրվի նոր գրքերով, բայց Ձեր սիրելի գրքով կարող եք կիսվել նաև դուք։
Ձեզ մաղթում ենք հաճելի ընթերցանություն»։
Բուսաբանական այգու տնօրեն Արսեն Գասպարյանն էլ ավելացրել է․
«Այս գաղափարը շատ վաղուց կար և երբ եկավ մեր հզոր ծառերից մեկը հատելու պահը որոշեցինք այն վերածել փոքր ծառ֊գրադարանի։ Այսօր գրքի տոնը նշանավորվեց այս յուրահատուկ գրադարանի բացմամբ։ Դեռ ավարտական չի տեսքը, բայց իր գործառույթն այսօրվանից կիրականացնի։
Եկեք այգի, օգտվեք գրադարանից և դուք էլ նվեր թողեք ձեր գիրքը մեկ այլ այցելուի»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան