Վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ․ կան վիրավորներ
Փետրվարի 17-ին ժամը 00։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 4 և 5 շենքերի միջնամասում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Այդ մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։
Կարճ ժամանակ անց ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել «Հրազդան» բժշկական կենտրոնից, որ ծեծի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխել 2 տղամարդու։ Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Հարզդանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նույն օրը ժամը 00։10-ի սահմաններում Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 6-րդ շենքի մոտակայքում Կոտայքի մարզի բնակիչներ 23-ամյա Զավեն Ն․-ն, 24-ամյա Ռոբերտ Կ․-ն, 21-ամյա Արման Մ․-ն, 22-ամյա Սիմոն Ա․-ն, 22-ամյա Կարեն Ս․-ն, 21-ամյա Ալբերտ Մ․-ն և 21-ամյա Ռաֆիկ Շ․-ն վիճաբանել են նույն մարզի բնակիչներ Արման Հ․-ի, Ժորա Հ․-ի, Արթուր Հ․-ի և Վայոց ձորի մարզի բնակիչ 24-ամյա Կարեն Հ․-ի հետ, որի ընթացքում հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից և արհամարհական վերաբերմունք, մոտ 15 րոպե տևողությամբ նշված անձինք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ Արման և Ժորա Հ․-երին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, միմյանց նկատմամբ հնչեցրել են հայհոյանքներ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իսկ կռվի մասնակիցներից մեկը իր մոտ գտնվող ատրճանակից կրակոց է արձակել դեպի օդ։ Օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև որ այդ ընթացքում Արման և Ժորա Հ․-երը ոտքերով հարվածներ են հասցրել ու վնասել են Ռաֆիկ Շ․-ին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։
Արման, Ժորա, Արթուր Հ․-երը և Կարեն Հ․-ն ոստիկանների կողմից հայտնաբերվել են ու կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ դեպքի փաստով ՀՀ քր. օր. 297 հ. 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների արդյունքում ժամեր անց ոստիկանություն են ներկայացել 22-ամյա Կարեն Ս-ն, 21-ամյա Արման Մ․-ն, 23-ամյա Զավեն Ն․-ն, 21-ամյա Ռաֆիկ Շ․-ն, 22-ամյա Սիմոն Ս․-ն և 21-ամյա Ալբերտ Մ․-ն, որտեղ Զավեն Ն․-ն ներկայացրել է «Ekol Gediz» տիպի ատրճանակը:
Հարակից հրապարակումներ`
- Ներքին Հանդում պարզեցինք՝ ադրբեջանական զինծառայողները տարբեր ժամանակ իրականացնում են ականների պայթյուններ, լսվում են կրակոցներ․ Թաթոյան
- «Կրակոցներ միշտ են եղել, բայց այս աստիճանի լարված չէր»․ Ի՞նչ իրավիճակ է այս պահին Ներքին Հանդում
- Ամանորի գիշերը ամուսինը կրակել է կնոջը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան