Մոսկվայի հայ համայնքը նախագահական ընտրություններում կպաշտպանի Վլադիմիր Պուտինի թեկնածությունը
Մոսկվայի հայ համայնքն առաջիկա նախագահական ընտրություններում կպաշտպանի ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը։
«Մենք՝ կազմակերպիչներս, որպես մոսկովյան հայ համայնքի ներկայացուցիչներ, նույնպես հայտարարում ենք մեր աջակցությունը նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինին»,-ասել է նա՝ ելույթ ունենալով խորհրդային լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի հարյուրամյակին նվիրված երեկոյի ժամանակ։
Նավոյանի խոսքով, միջազգային հարաբերությունների փոփոխության համատեքստում Պուտինը այն թեկնածուն է, որը «լավագույնս համապատասխանում է չափանիշներին, որոնք բխում են Ռուսաստանի և ողջ աշխարհի ազգային շահերից և ռազմավարական ապագայից»։
ՌԴ Դաշնային խորհուրդը նախագահական ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին