2024 թ.-ին Երևաում մենք մոտ 30 %-ով վերանայելու ենք մանկապարտեզների դայակների, տնօրենների աշխատավարձերը. Ավինյան
«Ես ուզում եմ մի քանի հայտարարություն անել։ Սիրելի երևանցիներ, դուք տեսնում եք, որ Երևան քաղաքում տասնյակներով հիմնանորոգվում են մանկապարտեզներ, մեր երեխանրը արդեն հաճախում են բարձր պայմաններով մանկապարտեզ և այնտեղ ծառայություններն ավելի բարձր որակով են կատարվում»,-Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա հայտնեց, որ հանրակրթական ոլորտում կատարվել է տարբեր վերանայումներ և արդեն արդյունքներ կան համալսարաններում, իսկ գիտության ոլորտում էականորեն՝4 անգամ ֆինանսավարումներն ավելացել են։
«Ամենաչլուծված խնդիրներ ունեցող ոլորտներից մեկը նախակրթարաններում մեր ֆինանսական փոխհատուցման չափերն են եղել և ուզում եմ տեղեկացնել, որ 2024 թվականի ընթացքում Երևանում մենք մոտավորապես 30 %-ով իրականացնելու ենք աշխատավարձերի վերանայում՝ դայակների, տնօրենների։ Իհարկե սա այն չափը չէ, որը կուզենայինք ունենալ։ 30 %-ը այն չափը չէ, որին աշխատավարձի վերանայումների առումով արժանի են այն մարդիկ, ովքեր այնտեղ աշխատում են»,- հայտարարեց Ավինյանը։
Քաղաքապետը հայտարարեց, որ այն դեռ սկիզբն է։
«Ուզում եմ հատուկ շեշտել, որ երբ մեզ մեղադրում են տարբեր հարկեր և տուրքեր ավելացնելու մեջ՝ ես ուզում եմ, որ երևանցիենրը նաև հասկական, որ այդ տուրքերի և վճարների ավելացումները ուղղվում են նմանատիպ ծրագրերի նույնպես»,-վստահեցրեց Ավինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Ավինյանի կինը խնամքի միջոցների բիզնես է սկսել
- Չախոյան. Փոսի վրա կարմիր ժապավենն էլ երևի Տիգրան Ավինյանն է կպցրել, որ բացում անի
- Ամսական 700-800 հազար աշխատավարձ են ստանում, ասում են՝ ինձ ուղեվարձի ի՞նչ փաթեթ կառաջարկեք. Տիգրան Ավինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան