«Հրապարակ». ՔՊ-ականները նեղսրտում են, որ իրենց դեմ մատնիչներն են աշխատում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր աղբյուրները կարծում են, որ ՔՊ-ի ներսում կուսակցական ստորաբաժանումներից բացի ոչ ֆորմալ «մատնիչ ինստիտուտներ» են գործում, որոնք «գործ են տալիս» շեֆին` Փաշինյանին, այս կամ այն կուսակցականի կամ պաշտոնյայի դեմ: Այդ «ինստիտուտների» միջոցով բազմաթիվ մարդկանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, շատերն աշխատանքից են ազատվել ևայլն:
ՔՊ-ականները նեղսրտում են, որ իրենց դեմ ուժայիններից բացի նաև մատնիչներն են աշխատում, որը Փաշինյանի ձևավորած համակարգն է: Ի դեպ, Քերոբյանի շուրջ ստեղծված իրավիճակը ևս այդ ոչ «մարմնի» ուղղորդմամբ է սկսվել: Թե ովքեր են «մատնիչ ինստիտուտի» անդամները, ՔՊ-ում կասկածներ ունեն, և մի շարք անուններ են շրջանառվում` Արթուր Հովհաննիսյան, Հայկ Կոնջորյան, Գևորգ Պապոյան, Արփի Դավոյան, Անդրանիկ Քոչարյան, կառավարությունում` Արայիկ Հարությունյան և այլք»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։