Բոլոր ոլոտներում վարկավորման աճ է արձանագրված, բացի արդյունաբերությունից. Դանիել Ազատյան
«2023 թվայկանի դրությամբ ՀՀ-ի 18 բանկերի 523 մասնաճյուղերից բաղկացած բանկային համակարգում ակտիվները կազմել են 9.1 տրիլիոն դրամ»,-հրավիրված ասուլիսում հայտնեց Բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը՝ տեղեկացնելով, որ աշխատում են 15 հազար մարդ։
Նրա տեղեկացմամբ, բանկային համակարգում վարկային ներդրումները կազմել են 5.2 տրիլիոն դրամ։
«Դեկտեմբերի 31-ի դրությամբ 5.2 տրիլիոն վարկային ներդրումների մեծ մասը սպառողական վարկեր են՝ 1 տրիլիոն դրամ, որը վարկերի 23 %-ն է։ Մոտավորապես նույնքան կազմում են հիփոթեկային վարկերը։ Ամենամեծ աճը գրանցվել է շինարարությանը տրված վարկերում, շուրջ 42 %, մոտ 500 մլդր դրամ։ Բոլոր ոլոտներում վարկավորման աճ է արձանագրված, միայն արդյունաբերության ոլորտում կա 1 % անկում»,-հայտնեց Դանիել Այվազյանը։
Բանկերի միության նախագան ասաց, որ 2023 թվականին բարձրացել են թե՛ արտարժույթով, թե՛ դրամով տրամադրված վարկերի տոկոսադրույքները և տարվա վերջում դրամով տված վարկերի համար միջին տոկոսադրույքը հասել է 12.5 %, իսկ արտարժույթով վարկերինը՝ 7.7%
«2022-23 թթ ռեզիդենտների ավանդներն աճել են 17%-ով՝ կազմելով 4.3 տրիլիոն դրամ, իսկ ոչ ռեզիդենտների ավանդները մի փոքր նվազել են՝ 71 մլրդ դրամով կամ 5%-ով։ 2023 թվականն աչքի էր ընկնում ոչ ռեզիդենտների ավանդների պիկով և հնարավոր է 2023 թվականին նվազումը պայամնավորված լինի նախորդ բարձր բազայով, ինչպես նաև հնարավոր ենք համարում որոշ ոչ ռեզիդենտների փոխակերպումը ռեզիդենտ կազմակերպությունների։ Դրա համար էլ ռեզիդենտ կազմակերպությունների մասով ունենք հարաբերականորեն էական աճ»,- ասաց Այվազյանը և հավելեց. «2023 թվականին ունեցել ենք շուրջ 230 մլրդ շահույթ բանկերի կողմից։ Առաջին 9 ամիսներին այն կազմել է 215 մլրդ դրամ և 4-րդ եռամսյակում ավելի մեծ ծախսերը պայմանավորված են Արցախի Հանրապետությունում դուրս գրված ակտիվներով»։
Հարակից հրապարակումներ`
- ֆերմերները դժգոհում են, ովքե՞ր են ստացել գյուղատնտեսական անտոկոս վարկերը
- Կոնվերս Բանկի Բիզնես վարկերի հարթակը՝ ֆինանսավորման լավագույն լուծում
- Բարձրացվել է Converse Blitz-ի շրջանակում վարկավորման առավելագույն շեմը
- ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են համալրել հաշիվները և վճարել վարկերը Հայփոստի փոստային բաժանմունքներում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան