36 տարի առաջ Արցախը ոտքի ելավ պաշտպանելու իր ինքնորոշման իրավունքը․ ՀԱՍԵ Արցախի թեմ
Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը ուղերձը է հղել «Արցախյան շարժման» 36-ամյակի առթիվ, որում ասվում է․
«ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ» 36-ԱՄՅԱԿ
36 տարի առաջ Արցախը ոտքի ելավ պաշտպանելու իր ինքնորոշման իրավունքը: Մի ողջ ժողովրդի համառ պայքարի հիմքում ընկած էր միակամության արժեքի գիտակցումը, և յուրաքանչյուր ոք խորապես հասկանում էր անհատական ներդրումի կարևորությունը:
Ցավոք հաղթանակով ամրագրված խաղաղ օրերը տարիներ անց կրկին խաթարվեցին. պատերազմ, շրջափակում և հայաթափում: Արցախի ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայրենիքը վեր է ամեն ինչից, երբ շրջափակման օրերին կրելով բազմաթիվ զրկանքներ, այնուամենայնիվ, չի հանձնվել և շարունակել է կառչած մնալ իր հողին: Դա էլ իր հերթին յուրօրինակ պայքարի դրսևորում էր:
Այսօր, չնայած ցավալի հանգամանքներին, կարող ենք համարել, որ կայացել է «Միացում»-ը:
Այժմ արցախաբնակ ու հայաստանաբնակ մեր քույրերն ու եղբայրները միաձուլված են Մայր Հայաստանում: Շատ կարևոր է իմաստուն և արդյունավետ կերպով օգտագործել այս հանգամանքը` ոգեշնչվելով մեր նախնիների օրինակով: Այն կարող է դառնալ ազգային վերածննդի վճռորոշ նախապայման:
Սիրելիներ, այս նշանակալից օրը մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Տերը իմաստություն և արթնություն տա բոլորիս մտքերին, որպեսզի ամեն մի հայ իր անձնական խնդիրներին զուգահեռ կարևորություն տա նաև ազգային խնդիրներին` գիտակցելով վերջինիս վեհ գաղափարը»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան